Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Թխվածք Ելակը Շոկոլադում: Տեղադրող` Կառա | Ավելացման ամսաթիվ` 6 Apr 2011
Տեղադրվել է Ալկոհոլ և կոկտեյլ բաժնում

Բաղադրությունը

Խմոր 1ին:
125գր շոկոլադապատ պեչենի
150գր. ալյուր
1թգ. սոդա
75գր. շաքարավազ
1 տուփ վանիլի փոշի
125գր. կարագ:


Խմոր 2րդ
200գր. ալյուր
15գր. կակաո
1 թգ. սոդա
125 գր. շաքարավազ
4 ձու
100 մլ ձեթ
100 գր. յոգուրտ:

Միջուկ 1:
100գր. կաթնային շոկոլադ
500գր. եlակ
50 գր. շաքարավազ
ժելատին,
400գր. սերուցք:

Միջուկ 2րդ:

ժելատին
400 գր. յոգուրտ
75 գր. շաքարավազ
100գր. շոկոլադ:

Զարդարելու համար`
75 գր. շոկոլադ
100գր. ելակ:

Պատրաստման եղանակները

1 խմորի պատրաստման համար պեչենին մանրացնել: Ալյուրը, սոդան, շաքարավազը, վանիլի փոշին միասին լավ խառնել, ավելացնել փոքր փոքր կտրատված կարագը և ձեռքով խառնել, ապա ավելացնել պեչենին և խառնել այքան, մինչև ստացվի միասեռ զանգված: Ապա խմորը լցնել տակդիրի մեջ և բաժակի օգնությամբ հավասարեցնել:
2րդ խմորի համար ձուն, ձեթը, շաքարավազը և յոգուրտը լավ հարիչով հարել: Ալյուրի հետ խառնել սոդան, կակաոն, ապա ավելացնել ձվե խառնուրդի մեջ: Այս բոլորը միասին խառնել: Ապա 2րդ խմորը ավելացնել 1ին խմորի վրա:
Ջեռոցը նախապես տաքացել, եփել 180 աստիճան ջերմաստիճանում 20-25 րոպե:
1ին միջուկի պատրաստման համար շոկոլադը մանրացնել: Ելակը լվանալ, թողնել ջուրը քամվի, ապա ելակը մանր կտրատել և շաքարավազ ավելացնել վրան: Ժելատինը դնել 50մլ կաթի մեջ և դնել կրակին այնքան մինչև ժելատինը հալչի: Ապա թողնել, որ սառչի: Սերուցքին ավելացնել ելակը, շոկոլադը և ժելատինը և միասին լավ խառնել: Այս միջուկը ավելացնել 2րդ խմորի վրա և տարածել: Ապա դնել սառնարանում, որ սառչի 1 ժամ:
2րդ միջուկի համար շոկոլադը գոլորշու վրա հալեցնել, իսկ յոգուրտը հարել շաքարավազի հետ: 50մլ կաթի մեջ լցնել ժելատինը, ապա դնել կրակին այնքան մինչև ժելատինը հալչի: Այն խառնել մի քիչ յոգուրիտի հետ, ապա ավելացնել նաև մնացած յոգուրտը, լավ խառնել և ավելացնել նաև շոկոլադը: Այս ամենը լավ խառնել, տարածել 2րդ միջուկի վրա և դնել սառնարանում, որ սառչի 2 ժամ: Զարդարելու համար շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, թխվածքը կտորների բաժանել, ապա կենտրոնում մի քիչ հալած շոկոլադ լցնել և հետո ելակը դնել վրան:
Բարի ախորժակ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Թխվածք Ելակը Շոկոլադում Թխվածք Ելակը Շոկոլադում Թխվածք Ելակը Շոկոլադում Թխվածք Ելակը Շոկոլադում Թխվածք Ելակը Շոկոլադում Թխվածք Ելակը Շոկոլադում Թխվածք Ելակը Շոկոլադում Թխվածք Ելակը Շոկոլադում Թխվածք Ելակը Շոկոլադում
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.75/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.8/5 (24 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Խնձորով, կիվիով կոկտեյլ Պաղպաղակ Կոկտեյլ Դայկիրի Լիմոնիշես կոկտեյլ Ֆրապպե

- Այս ռեցեպտը նայել են - 002823

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!