Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Կոկտեյլ հազի և կոկորդի ցավի համար: Տեղադրող` Սյուզի | Ավելացման ամսաթիվ` 25 May 2010
Տեղադրվել է Ալկոհոլ և կոկտեյլ բաժնում

Բաղադրությունը

1 ձու
1 թեյի գդալ մեղր
0,5 բաժակ կաթ
25 գրամ կարագ
0,5 թեյի գդալ կակաոյի փոշի

Պատրաստման եղանակները

Վերցնում ենք ձվի սպիտակուցը, ավելացնում ենք 1 թեյի գդալ մեղրը ու հարում ենք հարիչով այնքան մինչև ստանանք համասեռ զանգված: Այնուհետև ավելացնում ենք կես բաժակ նախապես եռացրած կաթը և կարագը: Զանգվածը հարելուց հետո ավելացնում ենք 0,5 թեյի գդալ կակաոյի փոշի կրկին հարում ենք մինչև փոշու լուծվելը, և կոկտեյլը պատրաստ է:
Խորհուրդ է տրվում խմել գոլ վիճակում: Կոկտեյլը շատ օգտակար է հատկապես հազի և կոկորդի ցավի համար:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Կոկտեյլ հազի և կոկորդի ցավի համար
Այցելուների արձագանքները (1):

Ես էլ եմ լսել, որ այս կոկտեյլը լավ օգնում է, երբ կակորդի ցավ ես ունենում, կամ ունենում ես բրոնխների և թոքերի մրսածություն: Թողել է Լուիզա-ը (25 May 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.98/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.0/5 (42 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Կվաս խնձորի հյութով Սերուցքով ելակե կոկտեյլ Կիվիյով Կոկտեյլ Կոկտեյլ կաթով և շոկոլադով Մրգային կոկտեյլ

- Այս ռեցեպտը նայել են - 004833

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!