Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Շոկմանժե: Տեղադրող` Լիլիթ | Ավելացման ամսաթիվ` 23 Sep 2010
Տեղադրվել է Ալկոհոլ և կոկտեյլ բաժնում

Բաղադրությունը

4 հատ ձու,
100 գր. կարագ,
0,5 բաժակ շաքարավազ,
1 տուփ սև շոկոլադ,
2 գդալ կոնյակ:

Պատրաստման եղանակները

Շաքարավազը բաժանել երկու մասի: Շաքարավազի մի մասը հարել սպիտակուցի հետ, մյուս մասը դեղնուցի հետ, շարունակել լավ հարել, որպեսզի գոգլի դառնա: Կարագը հալեցնել, ավելացնել զանգվածի վրա, այնուհետև ավելացնել կոնյակը, հալեցված շոկոլադը և այս ամենը լավ խառնել, որպեսզի միասեռ դառնա: Այնուհետև լցնել բաժակները և դնել սառնարանում: Սառելուց հետո մատուցել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Շոկմանժե
Այցելուների արձագանքները (6):

տուֆտություն Թողել է Մառուս-ը (31 Oct 2015) օրը

Շատ համեղ էր, տրամադրություն բարձրացնող, շատ դուրս եկավ: Թողել է Քրիստինե-ը (16 Jun 2012) օրը

Ես շատ հավանեցի այս կոկտեյլը, շատ-շատ շնորհակալություն Թողել է Անահիտ-ը (9 Sep 2011) օրը

Շատ շնորհակալ եմ, շատ եմ սիրում: Թողել է Հակու-ը (19 Jul 2011) օրը

Լավ է: Թողել է Ռոբերտ-ը (15 Mar 2011) օրը

Միշտ ուզեցել եմ այս ռեցեպտը գտնել, չէի կարողացել:) Շատ շնորհակալ եմ, որ ձեր միջոցով գտա Լիլիթ ջան: Շնորհավոր Նոր Տարի!! Թողել է Լիլուշ-ը (31 Dec 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.25/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.3/5 (146 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Սուրճ Գլյասե Կոկտեյլ Bacardi 8 Hemingway Նարինջի Հյութով Կոկտեյլ Ամառային կոկտեյլ Շամպինյոններ միջուկով (իտալական)

- Այս ռեցեպտը նայել են - 011474

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!