Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Տղամարդու Իդեալ: Տեղադրող` Լուիզա | Ավելացման ամսաթիվ` 30 Jan 2011
Տեղադրվել է Ալկոհոլ և կոկտեյլ բաժնում

Բաղադրությունը

Խմոր`
2 հատ ձու,
1 բաժակ շաքարավազ,
70մլ. մածուն,
100գր, կարագ,
կես ճգ. մեղր,
1 թգ. սոդա,
1 բաժակ մանրացված ընկույզ,
300-350գր. ալյուր:

Կրեմ`
400գր թթվասեր,
100գր, կարագ,
1 բաժակ շաքարավազ,
1 բաժակ մանրացված ընկույզ,
2-3ճգ. կակաո

Պատրաստման եղանակները

Ձուն և շաքարավազը լավ հարել /ոչ հարիչով, այլ գդալով/: Ավելացնել քերիչով անցկացված կարագը, այնուհետև մածունը և սոդան միասին խառնել և լցնել խմորի վրա: Այս ամենին ավելացնել մեղրը, ընկույզը, լավ խառնել և ավելացնել ալյուրը: Խմորը բաժանել 3 մասի: Խմորը պետք է լինի թթվասերի խտության, որպեսզի գդալով քսվի կալկաի վրա: Շատ բարակ քսել կալկաի վրա և եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում, այնքան մինչև կկարմրի:
Կրեմի համար թթվասերը և շաքարավազը լավ խառնել, ավելացնել քերված կարագը, մանրացված ընկույզը, կակաոն, խառնելուց հետո դնել սառնարանում, որ սառչի:
Կրեմը քսել խմորի լիստերի վրա: Վերջում քերված շոկոլադ շաղ տալ թխվածքի վրա:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Տղամարդու Իդեալ Տղամարդու Իդեալ Տղամարդու Իդեալ Տղամարդու Իդեալ Տղամարդու Իդեալ Տղամարդու Իդեալ Տղամարդու Իդեալ Տղամարդու Իդեալ
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.77/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.8/5 (39 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Սուրճ Գլյասե Լիմոնիշես կոկտեյլ Ձմերուկով և նարնջով կոկտեյլ Ամառային կոկտեյլ Արյունոտ Մերի կոկտեյլ

- Այս ռեցեպտը նայել են - 005306

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!