Այժմ ցուցադրվում է 1,195 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
ԱՂՑԱՆ ԱՐՔԱՅԱԽՆՁՈՐ: Տեղադրող` Աննա Ղարագյոզյան | Ավելացման ամսաթիվ` 15 Jun 2010
Տեղադրվել է Աղցաններ բաժնում

Բաղադրությունը

Անհրաժեշտ պարագաները.
2-3 միջին մեծության կարտոֆիլ
300-400 գր հավի կրծքամիս
150 գր ընկույզ (ամբողջական, չվնասված)
3 ձու
100 գր պանիր
4-6 հատ մարինացված վարունգ
0,5-1 գլուխ սոխ
կանաչ սոխ
մայոնեզ
աղ, բիբար

Պատրաստման եղանակները

Պատրաստման եղանակը.

Կարտոֆիլը լվանալ, կեղևով եփել, հովացնել, կեղևը մաքրել, անցկացնել խոշոր քերիչով: Ձվերը պինդ խաշել, հովացնել, մաքրել կեղևը և նույնպես անցկացնել խոշոր քերիչով: Հավի միսը եփել, հովացնել, միսը ոսկորներից առանձնացնել ու մանր կտրատել: Պանիրն անցկացնել քերիչով, վարունգները մանր, խորանարդաձև կտրատել, սոխը մաքրել ու մանր կտրատել:

Ստացված բաղադրիչներից յուրաքանչյուրը համեմել աղով և բիբարով, ապա դասավորել օվալաձև ափսեի վրա հետևյալ շերտերով.

1. կարտոֆիլ,
2. մայոնեզ,
3. սոխ,
4. հավի մսի կեսը,
5. մայոնեզ,
6. մարինացված վարունգ,
7. հավի մսի մնացած մասը,
8. մայոնեզ,
9. պանիր,
10. ձու:

Աղցանի վերին շերտը պատել մայոնեզով, վրան խիտ դասավորել կիսած ընկույզները, և աղցանի մի ծայրը զարդարել կանաչ սոխով` արքայախնձորի պոչի նման, ինչպես նկարում է:

Ի դեպ, ընկույզի փոխարեն կարելի է նաև աղցանի ձևավորման համար օգտագործել կտրատած սունկ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
ԱՂՑԱՆ ԱՐՔԱՅԱԽՆՁՈՐ
Այցելուների արձագանքները (14):

շատ համեղ է, արդեն երկրորդ տարինա սարքում եմ Թողել է Նանար-ը (30 Dec 2012) օրը

Շատ լավնա Թողել է Պետրոս-ը (27 Dec 2012) օրը

ՇԱՏ ՍԻՐՈՒՆ ԱՂՑԱՆԱ Թողել է Աննա-ը (6 Jul 2012) օրը

Հիանալի աղցան էր !!!!!!!!!!!!!! Շատ յուրօրինակ համով: Թողել է Մելինե Հայդարցյան-ը (25 Dec 2011) օրը

պահ սրանից տարի առաջ եմ կերել բայց դուրս շտ ա եկել Թողել է լիլիա-ը (10 Dec 2011) օրը

Շատ սիրուն տեսքով աղցան է: Թողել է Սաթենիկ-ը (22 Oct 2011) օրը

Շատ հետաքրքիր աղցան է ու շատ արտասովոր, ինձ շատ դուր եկավ նաև դիզայներական աշխատանքը: Թողել է Նառա-ը (25 Jun 2011) օրը

Շատ հիանալի և օրիգինալ աղցան է, ինձ շատ դուր եկավ, ես անպայման կփորձեմ այն պատրաստել: Թողել է Նարինե-ը (24 Jun 2011) օրը

համեղ էր Թողել է Աննա-ը (29 Jan 2011) օրը

շատ հետաքրքիր և շատ յուրահատուկ աղցան է Թողել է Սերինե-ը (29 Jan 2011) օրը

շատ համեղ է ու շստ գեղեցիկ. Թողել է տաթևիկ-ը (26 Jan 2011) օրը

ՇԱՏ ՍԻՐՈՒՆ ԱՂՑԱՆԱ Թողել է Լիլիթ-ը (31 Dec 2010) օրը

Շատ լավն էր: Թողել է Զառա-ը (28 Dec 2010) օրը

Սիրելի Աննա, Ձեր թույլտվությամբ, այս աղցանի անվանը համապատասխան աղցան ավելացնեմ: 400 գր. հավի կրծքամիս, 1 տուփ մարինացված եգիպտացորեն, 400 գր. արքայախնձորի կոմպոտ, 200գր ընկույզ, աղ, սև պղպեղ, մայոնեզ: Հավի կրծքամիսը եփել, կտրատել ավելացնել, կտրատած արքայախնձորը, մանրացված ընկույզը, եգիպտացորենը, այս ամենը համեմել աղով, պղպեղով և մայոնեզով: Լցնել մատուցվող ափսեի մեջ, տալ արքայախնձորի տեսք, ձևավորել ընկույզով և կանաչ սոխով: Բարի ախորժակ: Թողել է Գոհար-ը (27 Dec 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.44/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.4/5 (268 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Աղցան Թարմ Բանջարեղեններով, Ոլոռով Քաղցր վինեգրետ Կարտոֆիլով ու հավով աղցան Միլանական Աղցան Գազարով, ընկույզով և խնձորով աղցան

- Այս ռեցեպտը նայել են - 025104

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!