Այժմ ցուցադրվում է 1,010 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Աղցան Երջանկություն: Տեղադրող` Լուիզա | Ավելացման ամսաթիվ` 28 Apr 2010
Տեղադրվել է Աղցաններ բաժնում

Բաղադրությունը

500 գր. հավի բուդ,
6 ձու,
70-80 գր ընկույզ,
100 գր. սև սալոր (առանց կորիզ),
2-3 սխտորի պճեղ,
աղ, ձեթ, մայոնեզ:

Պատրաստման եղանակները

Հավի միսը եփել, թողնել, որ սառչի, այնուհետև ոչ շատ մանր կտրատել: Ձուն ծփել և տապակել կաթսայի մեջ երկու կողմից, այնուհետև սառչելուց հետո երկարավուն կտրատել: Մանր կտրատել նաև սև սալորը: Ընկույզը մանր կտրատել կամ բլենդերով մանրացնել: Այս ամենը խառնել իրար և համեմել աղով: Վերջում ավելացնել մանրացրած սխտորը և մայոնեզը:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Աղցան Երջանկություն Աղցան Երջանկություն Աղցան Երջանկություն Աղցան Երջանկություն Աղցան Երջանկություն Աղցան Երջանկություն Աղցան Երջանկություն Աղցան Երջանկություն Աղցան Երջանկություն
Այցելուների արձագանքները (2):

Շատ լավ կայք է: Աղցանն արդեն փորձել եմ, խորհուրդ կտամ մնացածին, շաաաաաատ համեղ է: Բայց ամանորյա էլ ավելացրեք, կլինի՞: Թողել է Լիաննա-ը (24 Nov 2011) օրը

Շատ լավն է .....կարելի է փորձել....Երբ փորձեմ, կարձագանքեմ Թողել է Մարիամ-ը (9 Apr 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.79/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.8/5 (75 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Աղցան Արևածաղիկ Գերմանական Աղցան Ծովախեցգետին և կարմիր խավիար Գարնանային Թարմություն Աղցան Հրաշալի

- Այս ռեցեպտը նայել են - 011573

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!