Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Աղցան Ծաղիկներ Մայրիկիս Համար: Տեղադրող` Գայանե | Ավելացման ամսաթիվ` 26 Feb 2011
Տեղադրվել է Աղցաններ բաժնում

Բաղադրությունը

200գր. պանիր
200գր. ապխտած երշիկ
3 հատ լոլիկ

Կրեմ
200գր. թթվասեր
200գր. մայոնեզ
100գր հալած պանիր
15գր. ժելատին

Զարդարելու համար
լոլիկ,
կարմիր փոքրիկ բողկ
եգիպտացորեն
կանաչի:

Պատրաստման եղանակները

Աղցանի կրեմի պատրաստման համար արագ պատրաստվող ժելատինը լուծել 80մլ. եռացած ջրում, ապա թողնել, որ սառչի: Թթվասերը, մայոնեզը, հալած պանիրը և ժելատինը բլենդերով հարել: Կրեմը դնել սառնարանում մի քանի ժամ, որ սառչի:
Խորը աղցանի ափսեի մեջ տեղադրել սննդի համար նախատեսված ցելոֆոն:
Ապա դնել կտրատված ապխտած երշիկը, հետո կրեմ քսել, երկրորդ շերտը դնել քերիչով անցկացված պանիրը, նորից կրեմ քսել, երրորդ շերտը դնել մանրացված լոլիկը և նորից կրեմ ավելացնել: Աղցանը դնել սառնարանում 2 ժամ: Սառնարանից հանելուց հետո ափսեն շրջել մատուցվող ափսեի մեջ, ամբողջ աղցանը ծածկել մայոնեզով և զարդարել լոլիկով, կարմիր բողկով, եգիպտացորենով և կանաչիով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Աղցան Ծաղիկներ Մայրիկիս Համար Աղցան Ծաղիկներ Մայրիկիս Համար Աղցան Ծաղիկներ Մայրիկիս Համար Աղցան Ծաղիկներ Մայրիկիս Համար Աղցան Ծաղիկներ Մայրիկիս Համար Աղցան Ծաղիկներ Մայրիկիս Համար Աղցան Ծաղիկներ Մայրիկիս Համար Աղցան Ծաղիկներ Մայրիկիս Համար
Այցելուների արձագանքները (3):

Շատ գեղեցիկ տեսք ունի, վստահ եմ, համեղ կլինի։ Անպայման կփորձեմԼ Թողել է Նանո-ը (9 Apr 2015) օրը

Շատ սիրուն է, ասես տորթ լինի: Թողել է Լանա-ը (1 Aug 2011) օրը

Շատ գեղեցիկ է զարդարված Թողել է ԱՐՓԻՆԵ-ը (15 Jun 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.95/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.0/5 (63 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Պոմիդորով աղցան Աղցան Հավի Կրծքամսով և լոիկով Աղցան Յուրահատուկ Անոնս Պանրով աղցան

- Այս ռեցեպտը նայել են - 011967

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!