Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Աղցան Կղզի: Տեղադրող` Նուեվա | Ավելացման ամսաթիվ` 23 Sep 2011
Տեղադրվել է Աղցաններ բաժնում

Բաղադրությունը

հավի եփած կրծքամիս
3-4 խոշոր լոլիկներ
2 ոչ մեծ վարունգ
1 պճեղ սխտոր
1 եփած ձու
սև ձիթապտղի հատիկներ(առանց կորիզի)
կանաչ սոխ
3 բարակ փայտիկ՝ձևավորելու համար
100 գ պանիր (ցանկալի է հոլանդական,եթե չկա՝ փոխարինել ոչ շատ աղի,սալաթներին հարմար պանիրով)
թանձր մայոնեզ կամ սմետան
աղ

Պատրաստման եղանակները

Հավը նախորոք եփել, թողնել սառչի, կտրտել խորանարդիկներով, խառնել մանր կտրտած վարունգի, ձվի, խոշոր քերած պանիրի, շատ մանր կտրտած սխտորի, մայոնեզի հետ: Լոլիկները կլոր կտրտել, շարել ամանի մեջ, վրան լցնել այս խառնուրդի մի մասը, նորից լոլիկների շերտերով ծածկել: Այսպես շարունակել, մինչև ձեր ուզած տեսքն ստանա, փայտիկների վրա հագցնել ձիթապտղի հատիկները, կանաչ սոխը և ձևավորել

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Աղցան Կղզի
Այցելուների արձագանքները (1):

Լաաաաաաավնա, շատ սիրունա, մնաց, որ համեղ լինի: Թողել է Անկա-ը (27 Dec 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.20/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.2/5 (114 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Սիսեռով Աղցան Ալժիրյան Աղցան Աղցան ամառային Արևածաղիկ Աղցան Գարնանային Օր

- Այս ռեցեպտը նայել են - 014873

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!