Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Աղցան Մահճակալ: Տեղադրող` Աննա | Ավելացման ամսաթիվ` 2 Nov 2010
Տեղադրվել է Աղցաններ բաժնում

Բաղադրությունը

8-9 հատ ծովախեցգետնի ձողիկներ,
2 հատ խաշած կարտոֆիլ,
2 հատ խաշած ձու,
4-5 հատ խաշած գազար,
100 գր. հոլանդական պանիր,
2 հատ թարմ վարունգ,
1-2 հատ կանաչ խնձոր,
սամիթ, կանաչ սոխ,
մայոնեզ:

Պատրաստման եղանակները

Ծովախեցգետնի ձողիկները, գազարը, կարտոֆիլը, ձվի սպիտակուցը, պանիրը առանձին մեծ քերիչով անցկացնել: Խնձորը, վարունգը կեղևարկել և մանր կտրատել: Սամիթը, կանախ սոխը նույնպես մանրացնել և խառնել ծովախեցգետնի ձողիկների հետ: Այս բոլոր բաղադրիչները պետք է դնել հերթականությամբ, յուրաքանչյուրից հետո անհրաժեշտ է մայոնեզ քսել:
1. կարտոֆիլի կեսը,
2. ծովախեցգետնի ձողիկների կեսը,
3. վարունգը,
4. պանիրը,
5. գազարը
6. մնացած ծովախեցգետնի ձողիկները
7. խնձորը,
8. ձվի սպիտակուցը
9. մնացած կարտոֆիլը:

Վերջ, Բարի Ախորժակ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Աղցան Մահճակալ
Այցելուների արձագանքները (2):

Համեղ էր, պատրաստել եմ: Թողել է Աստղիկ-ը (4 Nov 2010) օրը

Ձեր գրածը շատ անսովոր բաղադրիչներ ունի, մեկը մյուսի հետ համեղ չի լինի: Թողել է Նարինե-ը (2 Nov 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.76/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.8/5 (45 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Հունական աղցան Կարտոֆիլով Աղցան Սովորական Հրաշք Բամիայով կերակուր Հավի մսով և մակարոնով աղցան Աղցան Տորթ

- Այս ռեցեպտը նայել են - 011981

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!