Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Աղցան Նարնջագույն Սիրտ: Տեղադրող` Նաիրա | Ավելացման ամսաթիվ` 14 Jan 2013
Տեղադրվել է Աղցաններ բաժնում

Բաղադրությունը

200գր պահածոյացված կամ ապխտած սաղմոն
3 հատ մարինացված վարունգ
200 գր․ գազար
150գր սոխ
5 խաշած ձու
200գր․ մայոնեզ։

Պատրաստման եղանակները

Սոխը մանր կտրատել և տապակել ձեթի հետ միասին։ խաշած ձուն խորանարդաձև կտրատել։ Պահածոյացված սաղմոնը ջրազրկել և պատառաքաղով տրորել, իսկ ապխտած սաղմոնի դեպքում մանր կտարտել։
Գազարտ մանր քերիչով անցկացնել, տապակել ձեթի մեջ, այնուհետև համեմել աղով և պղպեղով։ Մարինացված վարունգը նույնպես մանր կտրատել։ Անհրաժեշտ է տապակած սոխի և գազարի ձեթը քամել նախապես։

Վերցնել սրտի ֆորմա կամ կարող եք աղցանին սրտի տեսք տալ, առանց ֆորմայի օգնության։
Շերտերը դասավորել հետևյալ հերթականությամբ՝

1ին շերտ սաղմոն
2րդ շերտ սոխ, ապա մայոնեզ
3րդ շերտ մարինացված վարունգ, ապա մայոնեզ
4րդ շերտ ձու, ապա մայոնեզ
5րդ շերտ գազար։

Աղցանը դնել սառնարանում, թողնել, որ սառչի 1-2 ժամ, ապա հանել ֆորման։

Ահա և պատրաստ է սիրահարների տոնին նվիրված աղցանը։

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Աղցան Նարնջագույն Սիրտ Աղցան Նարնջագույն Սիրտ Աղցան Նարնջագույն Սիրտ
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.85/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.8/5 (33 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Սմբուկով Եվ Լոլիկով Աղցան Աղցան Տոնական Սաղմոնի ռուլետներ Աղցան վարունգով, կանաչ ոլոռով և ձվով Սմբուկով Աղցան

- Այս ռեցեպտը նայել են - 007950

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!