Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Աղցան Նռան Սիրտ: Տեղադրող` Գայանե | Ավելացման ամսաթիվ` 17 Feb 2011
Տեղադրվել է Աղցաններ բաժնում

Բաղադրությունը

350գր. հավի խաշած կրծքամիս,
2 հատ խաշած բազուկ
100գր. ընկույզ
2 հատ խաշած կարտոֆիլ
150գր. պանիր
մի քիչ սև սալոր
մայոնեզ
1-2 հատ նուռ:

Պատրաստման եղանակները

1ին շերտ: Կարտոֆիլը քերիչով անցկացնել, դնել ափսեի մեջ և սրտի տեսք տալ
2րդ շերտ: 1/2 հավի կրծքամիսը մանրացնել, ավելացնել կարտոֆիլի վրա և մայոնեզ քսել
3րդ շերտ: 1/2 բազուկը քերիչով անկացնել, խառնել մանրացված ընկույզի հետ և ավելացնել հավի մսի վրա և կրկին մայոնեզ քսել
4րդ շերտ: Մանրացված սև սալոր
5րդ շերտ: Պանիրը քերիչով անկացնել, ավելացնել սև սալորի վրա և մայոնեզ քսել
6րդ շերտ: Մնացած հավի միս ավելացնել պանրի վրա
7րդ շերտը ավելացնել մնացած բազուկը և ամբողջ աղցանը ծածկել մայոնեզով:
8րդ շերտ: Նռան հատիկներով ամբողջությամբ ծածկել աղցանը և դնել սառնարանում, որ սառչի մի քանի ժամ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Աղցան Նռան Սիրտ
Այցելուների արձագանքները (3):

շատ համեղ եր և գեղեցիկ Թողել է Սյուզի-ը (7 Dec 2012) օրը

շատ գեղեցիկ աղցաններ են Թողել է Աշոտ-ը (28 Dec 2011) օրը

Շատ հետաքրքիր դիզայն է Թողել է Կարին-ը (9 Dec 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.18/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.2/5 (79 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Ամանորյա եղևնի Ոլոռով և Կաղամբով Աղցան Ամառային գույներ Մրգային աղցան Հավով և ավոկադոյով աղցան

- Այս ռեցեպտը նայել են - 013499

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!