Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Աղցան Նվեր: Տեղադրող` Լիլիթ | Ավելացման ամսաթիվ` 12 Aug 2010
Տեղադրվել է Աղցաններ բաժնում

Բաղադրությունը

2 հատ ձու,
1 հատ խնձոր,
կես տուփ պահածոյացված շամպինիոն,
150 գր. կռաբի ձողիկներ,
կես հատ լիմոնի հյութ,
մայոնեզ, աղ, սև պղպեղ,
խաղող և խաշած գազար զարդարելու համար:

Պատրաստման եղանակները

Ձուն խաշել, սպիատկուցները առանձնացել դեղնուցից և քառակուսիների տեսքով կտրատել: Խնձորը, կռաբի ձողիկները նմանապես կտրատել, ավելացնել շամպինիոնը, լիմոնի հյութը, համեմունքները, մայոնեզը և լավ խառնել:
Վերցնել որևէ կաթսա, մեջ դնել սննդի համար նախատեսված ցելոֆոնը, այնուհետև աղցանը լցնել մեջը: Հավասարապես տարածել աղցանը և դնել սառնարանում, որ սառչի մի քանի ժամ: Սառնարանից դուրս հանել, զգուշությամբ կաթսան թեքել մատուցվող ափսեի մեջ և վրայից հանել ցելֆոնը: Աղցանի վրա քերիչով անցկացված դեղնուց շաղ տալ և զարդարել խաշած գազարով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Աղցան Նվեր
Այցելուների արձագանքները (6):

Լավ Թողել է Աննա-ը (27 Dec 2012) օրը

Շնորհակալություն, շատ համեղ է :) Թողել է Լիլիթ-ը (24 Nov 2011) օրը

Շատ համեղ աղցան է, իրոք արժե փորձել: Թողել է Լուսինե-ը (11 Jun 2011) օրը

Ես էլ փորձեցի այս աղցանը, շատ գեղեցիկ էր ու համեղ...շնորհակալություն հեղինակին: Թողել է Շուշան-ը (1 Jan 2011) օրը

իմ կառծիքով զիիիիիլ է; անպայման կփորձեմ: Թողել է Էլիզա-ը (26 Dec 2010) օրը

Հաստատ առավոտյան փորձելու եմ պատրաստեմ, որով շաաատ առողջաբեր սալաթ է և կարծիքս կգրեմ այստեղ և կասեմ արժե փորձել, թե ոչ, չնայած որ այնպիսի բաներից է պատրաստվում, որ չեմ կարծում վատը լինի)))))))) Թողել է ՀՈՎՈ-ը (12 Aug 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.39/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.4/5 (115 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Կարտոֆիլի Աղցան Լոլիկով Աղցան Բադրիջանով կորեական աղցան Կաղամբով և Վարունգով Աղցան Կռաբով Աղցան

- Այս ռեցեպտը նայել են - 020501

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!