Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներ1 տուփ սունկ,
200 գր. հավի կրծքամիս,
200 գր. գազար,
200 գր. հոլանդական պանիր,
3 հատ կարտոֆիլ,
3 հատ մարինացված վարունգ,
կանաչ սոխ, սամիթ,
մայոնեզ:
Վերցնել մեծ խորը ափսե և խիտ խիտ շարել շամպինիոները, որ գլխամասը սնկի ներքև լինի: Այնուհետև վրան ավելացնել մանրացված կանաչեղենի շերտը: Կարտոֆիլը խաշել, մանրացնել և տարածել կանաչեղենի վրա, մայոնեզել, ավելացնել մանրացված մարինացված վարունգները, խաշած և մանրացված հավի միսը, գազարը երկարավուն կտրատված և վերջում քերիչով անցկացված պանիրը:
Հետո կաթսայի բերանը ֆոլգայով ծածկել և դնել սառնարան: Հաջորդ օրը դուրս հանել, զգուշությամբ շուռ տալ մեծ աղցանի համար նախատեսված ափսեի մեջ: Զարդարել կանաչիով:
Դուրս եկավ, փորձեցի, շատ լավ ռեցեպտա, շնորհակալություն................ Թողել է Lana Miler-ը (11 May 2012) օրը
Համեղ է երևում: Թողել է Հայկուհի-ը (8 Sep 2011) օրը
Եթե հնարավոր է մանրամասն գրեք աղցանի բաղադրությունը և շատ նկարներ տեղադրեք, նախապես շնորհակալություն: Թողել է Մերի-ը (1 Feb 2011) օրը
Տեսքը, թե համը շատ լավն է: Շատացրեք խնդրում են աղցանները և խնդրում եմ նկարներով մանրամասն ցույց տվեք: Թողել է Լիլի-ը (22 Dec 2010) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Հավի մսով, կաղամբով աղցան Հունական աղցան Աղցան Կղզի Աշնանային Աղցան Կլեոպատրա աղցան






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!