Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Աղցան Վագրիկ: Տեղադրող` Լիաննա | Ավելացման ամսաթիվ` 25 Apr 2010
Տեղադրվել է Աղցաններ բաժնում

Բաղադրությունը

400 գր. կարտոֆիլ,
200 գր. երշիկ,
200 գր. վարունգ,
150 գր. կանաչ սոխ,
3 ձու,
400 գր. գազար,
Մայոնեզ,
աղ,
պղպեղ,
զեյթուն, սև սալոր կամ սև իկրա:

Պատրաստման եղանակները

Կարտոֆիլը և գազարը եփել և սառչելուց հետո մաքրել: Կարտոֆիլը քերիչով անցկացնել, իսկ երշիկը և վարունգը մանր խորանարդիկներով կտրատել: Կանաչ սոխը ևս մանր կտրատել: Ձուն նույնպես անցկացնել քերիչով, միայն թողնել մեկ սպիտակուց` զարդարելու համար: Գազարը նույնպես անցկացնել մանր քերիչով:
Հարթ ափսեի մեջ լցնել կարտոֆիլը տալով վագրի գլխի ձև աղել ու պղպեղել` վրան քսելով մայոնեզ: Այնուհետև վրան լցնել երշիկը նույնպես մայոնեզ քսել, հետո ավելացնում ենք կտրատված վարունգը նորից մայոնեզի շերտով: Հետո սոխը և ձուն կրկին մայոնեզով: Վերջում ավելացնում ենք գազարը: Ձվի սպիտակուցով անում ենք վագրի աչքերն ու թշերը: Կտրատած զեյթունով քիթն ու թարթիչները , վարունգով` բիբերը, երշիկով` բերանը.
Կտրտած զեյթունով կարելի է վագրի գծիկները անել իսկ բեղերը սոխի սպիտակ մասերով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Աղցան Վագրիկ Աղցան Վագրիկ Աղցան Վագրիկ Աղցան Վագրիկ Աղցան Վագրիկ Աղցան Վագրիկ Աղցան Վագրիկ Աղցան Վագրիկ Աղցան Վագրիկ
Այցելուների արձագանքները (3):

ԼԱՎ ԲԱՂԱԴՌԱՏՈՄՍ Է Թողել է ╚►❤ FaN OF RMCF❤◄╗-ը (15 Dec 2012) օրը

ՀԻԱՆԱԼԻ ԱՂՑԱՆ Է Թողել է ԱՐԱՄ-ը (15 Dec 2012) օրը

Կեցցեք, շատ լավն է Լիանա ջան, ճիշտ է մանկական է, բայց ամուսինս վագրի տարում է ծնվել, մի անգամ անակնկալ կանեմ: Թողել է Նարինե+իկ-ը (28 Mar 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.90/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.9/5 (63 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Դդմիկով աղցան Աշոտիկի Աչուկները Բադրիջանով աղցան Մրգային աղցան Աղցան քնքշություն

- Այս ռեցեպտը նայել են - 009252

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!