Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներ250 գր, հավի միս,
250 գր. կաղամբ,
1 սոխ,
3 լոլիկ,
կես հատ վարունգ,
2 ճգ. ձեթ
աղ, սև պղպեղ:
Սոուսի համար`
200 գր. թթվասեր,
3 ճգ. կաթ,
1 պճեղ սխտոր,
կես հատ սոխ,
1 ճգ. լիմոն հյութ,
սամիթ, մաղադանոս,
աղ, սև պղպեղ:
Հավի միսը բարակ կտրատել և տապակել ձեթի մեջ: Այնուհետև հավի միսը դուրս հանել և նույն թավայի մեջ տապակել կլոր կլոր կտրատած սոխը: Սոխի վրա լցնել տապակված միսը, համեմել աղով և պղպեղով:
Կաղամբը մանրացնել, համել աղով և պղպեղով: Վարունգև և լոլիկը նույնպես մանրացնել:
Սոուսի համար սոխը, կանաչեղենը մանր կտրատել, սխտորը նույնպես մանրացնել: Թթվասերը, կաթը, լիմոնի հյութը միասին խառնել, ավելացնել սոխը, կանաչին, սխտորը: Այս ամենը համեմել աղով և պղպեղով:
1 շերտը կաղամբը,
2 շերտը վարունգը,
3 շերտը սոուսի կեսը,
4 շերտը հավի միսը,
5 շերտը լոլիկը,
6 շերտը մնացած սոուսը:
Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Հազարով և Եգիպտացորենով Աղցան Ամառային Աղցան Արևածաղիկ Աղցան Տոնածառ Ելակով Աղցան






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!