Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ամանորյա Աղցան: Տեղադրող` Նաիրա | Ավելացման ամսաթիվ` 25 Nov 2012
Տեղադրվել է Աղցաններ բաժնում

Բաղադրությունը

200գր ծովախեցգետնի ձողիկներ
200գր պահածոյացված եգիպտացորեն
կես հատ ավոկադո /ըստ նախընտրության/
կես հատ թթու խնձոր
50գր. կանաչ սոխ
2 հատ խաշած ձու
աղ, սև պղպեղ
մայոնեզ:

Պատրաստման եղանակները

Պատրաստում ենք հետևյալ կերպ՝

1. Ծովախեցգետնի ձողիկներից առանձնացնել վերևի կարմիր մասը՝ զարդարելու համար
2. Մնացած ծովախեցգետնի ձողիկները, ավոկադոն, խնձորը, ձվի դեղնուցը մանր կտրատել, ինչպես նաև կանաչ սոխը մանրացնել
3. Այս բոլոր բաղադրիչներին ավելացնել եգիպտացորենը, համեմել աղով և սև պղպեղով, ավելացնել նաև մայոնեզը և լավ խառնել:
4. Մատուցվող ափսերի մեջ լցնել աղցանը և ձեռնոցի տեսք տալ: Վերևում դնել ծովախեցգետնի ձողիկների կարմիր հատվածը, ապա քերիչով անցկացված սպիտակուցով ձեռնովի վրա մորթու տեսք տալ: Զարդարել եգիպտացորենի հատիկներով և մայոնեզով, ինչպես պատկերված է նկարում:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ամանորյա Աղցան
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.88/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.9/5 (34 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Գարնանային Աղցան Համեղ Աղցան Օլիվյե աղցան Աղցան Ամիպիկ Աղցան Հմայք

- Այս ռեցեպտը նայել են - 010052

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!