Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ամանորյա գեղեցիկ աղցան: Տեղադրող` Դիանա | Ավելացման ամսաթիվ` 23 Dec 2010
Տեղադրվել է Աղցաններ բաժնում

Բաղադրությունը

2 հատ խաշած կարտոֆիլ
2 հատ խաշած գազար
3 հատ խաշած ձու
2 հատ թթու վարունգ,
մայոնեզ:

Զարդարել`
մաղադանոս,
սամիթ,
նռան հատիկներ,
հոլանդական պանիր

Պատրաստման եղանակները

Կարտոֆիլից պատրաստել պյուրե: Գազարը, ձուն և վարունգը խոշոր քերիչով անցկացնել: Առաջին շերտը դնել կարտոֆիլը, հետո ձուն, այնուհետև թթու վարունգը և գազարը: Յուրաքանչյուրի արանքում մայոնեզ քսել և աղցանը ծածկել մայոնեզով: Աղցանի վրա անցքեր բացել, պանիրը ոլորել դնել անցքերում, կարմիր պղպեղ կամ լոլիկ դնել պանրի մեջ, որպեսզի մոմ տեսք ստանա: Զարդարել մաղադանոսով և նռան հատիկներով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ամանորյա գեղեցիկ աղցան Ամանորյա գեղեցիկ աղցան Ամանորյա գեղեցիկ աղցան
Այցելուների արձագանքները (8):

Գեղեցիկ է, բայց համով չէր։ Թողել է ՄԻլենա-ը (27 Nov 2015) օրը

Գեղեցիկ է, բայց համով չէր Թողել է Աննա-ը (14 Aug 2015) օրը

Շատ լավն է, զարդարանքը հոյակապ է։ Թողել է Մերի-ը (14 Aug 2015) օրը

Շատ լավն է շնորհակալություն Թողել է Լյուսի-ը (5 Dec 2011) օրը

Այն անպայման կզարդարի ամանորյա սեղանը Թողել է Սուսաննա-ը (21 Nov 2011) օրը

Շատ գեղեցիկ և համեղ սալաթներ են, Ձեր ռեցեպտներից օգտվել ենք: Թողել է Մարինե-ը (16 Nov 2011) օրը

Շատ գեղեցիկ է, խոսք չկա: Թողել է Sternchen-ը (24 Dec 2010) օրը

Շատ գեղեցիկ աղցան է; ինձ թվում է կարտոֆիլն էլ արժե քերիչով անցկացնել ոչ թե պյուրե պատրաստել: Թողել է Anye-ը (24 Dec 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.22/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.2/5 (199 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Հունական աղցան Ծովատառեխը մանանեխով] /ֆրանսիական խոհանոց/ Աղցան կարմիր լոբով և խնձորով Մրգային աղցան Աղցան Տոնական

- Այս ռեցեպտը նայել են - 033867

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!