Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ապխտած պանրով աղցան: Տեղադրող` Լուիզա | Ավելացման ամսաթիվ` 24 Apr 2010
Տեղադրվել է Աղցաններ բաժնում

Բաղադրությունը

350 գր ապխտած պանիր
2 բազուկ
4 կարտոֆիլ
2 հատ թթու վարունգ
3 պճեղ սխտոր
2 ճաշի գդալ կարագ
մայոնեզ
կանաչի

Պատրաստման եղանակները

Ձուն, բազուկը, կարտոֆիլը եփել և հովացնել:

Պանիրն անցկացնել խոշոր քերիչով, խառնել մայոնեզի, կարագի, ծեծած սխտորի հետ, հավասար շերտով լցնել փայլաթիթեղի վրա, փաթաթել և 20-30 րոպե թողնել սառնարանում:

Սեղանի վրա փայլաթիթեղ փռել, վրան լցնել քերիչով անցկացրած բազուկը, հավասարեցնել, պատել մայոնեզով: Վրան լցնել քերած կարտոֆիլը, կրկին պատել մայոնեզով, ապա լցնել քերած թթու վարունգը: Կենտրոնում դնել նախապես սառեցրած պանիրով զանգվածը (փայլաթիթեղը զգուշությամբ հանել), փայլաթիթեղի օգնությամբ զգուշորեն ռուլետի ձև տալ և մոտ 1,5 ժամ թողնել սառնարանում:

Աղցանը սառնարանից հանել, փայլաթիթեղը զգուշորեն հեռացնել, զարդարել քերած ձվով ու կանաչիով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ապխտած պանրով աղցան
Այցելուների արձագանքները (1):

Տեսքը շատ ախորժելի է... անպայման կփորձեմ!!! Թողել է Լիլիթ-ը (25 Dec 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.83/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.8/5 (42 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Աղցան Շաբաթ Երեկո Բավարական Աղցան Աղցան Ամերիկուհի Մրգային Աղցան Կարմիր Լոբով Աղցան

- Այս ռեցեպտը նայել են - 007611

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!