Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ասիական տաք աղցան: Տեղադրող` Մարտա | Ավելացման ամսաթիվ` 20 Mar 2013
Տեղադրվել է Աղցաններ բաժնում

Բաղադրությունը

1 կգ. խոզի փափկամիս
2 ճ/գ. քունջութի յուղ
240 գ սունկ
0,5 կապ կանաչ սոխ
100 գ կաղամբ
12 հատ հազար
3 ճ/գ. քացախ
1 թ/գ. իմբիր
աղ, պղպեղ

Պատրաստման եղանակները

Խոզի փափկամիսը, սունկը բարակ շերտերով կտրատել: Կանաչ սոխը մանրացնել:
Քացախը, իմբիրը, 1/2 թ/գ. աղը, պղպեղը լցնել ափսեի մեջ և ձեռքի հարիչի օգնությամբ սոուս պատրաստել:
Խոզի միսը սոխի մի մասի հետ լցնել սոուսի մեջ և 10ր թողնել, որ համեմվի:
Տապակի մեջ 1 ճ/գ. քունջութի յուղ լցնել, թեժ կրակի վրա տաքացնել: Խոզի մսերը պատառաքաղի օգնոոթյամբ հանել սոուսի միջից և տապակել մինչև շականակագույն երանգ ստանալը՝ մոտ 4ր: Տապակած խոզի մսերը հանել, տապակի մեջ 3-4 ճ/գ. ջուր լցնել և ամբողջը լցնել խոզի մսի վրա:
Նույն տապակի մեջ 1 ճ/գ. քունջութի յուղ լցնել, սունկը տապակել 3 ր: Խոզի միսը իր՝ հյութով և կանաչ սոխի մի մասը լցնել վրան, 2ր տապակել, համեմել աղով և պղպեղով:
Պատրաստի աղցանը լցնել հազարի տերևների վրա և մատուցել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:

Այս ռեցեպտը չունի նկարներ

Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 2.91/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 2.9/5 (11 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Անյուտէլլա Աղցան Օլիվյե աղցան Վիտամինային Սալաթ Մրգային Աղցան Ոլոռով և Կաղամբով Աղցան

- Այս ռեցեպտը նայել են - 003371

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!