Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ավելուկով Աղցան: Տեղադրող` Աննա Ղարագյոզյան | Ավելացման ամսաթիվ` 25 Aug 2010
Տեղադրվել է Աղցաններ բաժնում

Բաղադրությունը

250 գր հորթի փափկամիս
2 ճաշի գդալ բուսական յուղ
150 գր սոխ
200 գր թարմ ավելուկ
150 գր բողկ
2 հատ թարմ վարունգ
1 պճեղ սխտոր
100 գր մայոնեզ
3 ճաշի գդալ կիտրոնի հյութ
աղ, սև բիբար` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակները

Հորթի փափկամիսը լվանալ, չորացնել, ծղոտանման կտրատել, աղ անել: Բուսական յուղը լցնել թավայի մեջ, տաքացնել, ավելացնել կտրատած միսը,անընդհատ խառնելով 7 րոպե տապակել, ապա կրակը թուլացնել, թավայի կափարիչը ծածկել և թողնել ևս 5 րոպե:
Սոխը և բողկը մաքրել, լվանալ, օղակաձև կտրատել: Ավելուկը և վարունգները նույնպես լվանալ, չորացնել և խոշոր-խոշոր կտրատել: Սոխը, բողկը, ավելուկն ու վարունգը զգուշորեն խառնել, լցնել ափսեի վրա, մեջտեղում լցնել տապակած միսը:
Մայոնեզի մեջ ավելացնել ծեծած սխտորը, կիտրոնի հյութը, աղ ու սև բիբար անել: Ստացված թանձրուկը լցնել աղցանի վրա և մատուցել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ավելուկով Աղցան
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.11/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.1/5 (28 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Աղցան երշիկով, սնկով և կարտոֆիլով Բանջարեղենային (With okra and baby corn) Աղցան Ուրախություն Հավի մսով աղցան Լեդի Սնկով աղցան

- Այս ռեցեպտը նայել են - 008342

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!