Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Գազարով, ընկույզով և խնձորով աղցան: Տեղադրող` Նառա | Ավելացման ամսաթիվ` 17 Aug 2010
Տեղադրվել է Աղցաններ բաժնում

Բաղադրությունը

100 գր. ընկույզ,
300 գր. խնձոր,
200 գր. գազար,
կիտրոն,
0,5 բաժակ թթվասեր,
աղ,
մայոնեզ,
կանաչի

Պատրաստման եղանակները

100 գր. ընկույզի միջուկը մի քանի րոպե պահել եռացրած ջրում, որպեսզի կեղևից հեշտ մաքրվի, և մանր կտրատել: Կեղևից և պտղամիջուկից մաքրել 300 գր. խնձոր, կտրատել բարակ շերտով: 200 գր. գազարը անցկացնել քերիչով: Այս ամենը խառնել իրար, վրան քամել կես կիտրոնի հյութ, կես բաժակ թթվասեր, աղ, լցնել աղցանամանի մեջ, ձևավորել ըստ ցանկության, պատել մայոնեզի բարակ շերտով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Գազարով, ընկույզով և խնձորով աղցան Գազարով, ընկույզով և խնձորով աղցան Գազարով, ընկույզով և խնձորով աղցան
Այցելուների արձագանքները (1):

Շատ համեղ է, մեզ դուր եկավ։ Թողել է Արման+Նառա-ը (17 Dec 2013) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.88/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.9/5 (34 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Կանաչ Լոբիով և Գազարով Աղցան Աղցան Սիրելի Լոբով Աղցան Ամառային աղցան Հավով և ավոկադոյով աղցան

- Այս ռեցեպտը նայել են - 007307

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!