Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆՈՎ, ԿԱՆԱՉ ՈԼՈՌՈՎ ԵՎ ԽՈԶԱՊՈՒԽՏՈՎ ԱՂՑԱՆ: Տեղադրող` Աննա Ղարագյոզյան | Ավելացման ամսաթիվ` 15 Jun 2010
Տեղադրվել է Աղցաններ բաժնում

Բաղադրությունը

1 տուփ պահածոյացված կանաչ ոլոռ
1 տուփ պահածոյացված եգիպտացորեն
300 գր խոզապուխտ
200 գր պանիր
1-2 պճեղ սխտոր
1-2 ճաշի գդալ մանր կտրատած մաղադանոս կամ համեմ
մայոնեզ
աղ, սև բիբար

Պատրաստման եղանակները

Խոզապուխտը ծղոտանման կտրատել, պանիրն անցկացնել խոշոր քերիչով: Սխտորը մաքրել, լվանալ, ծեծել: Եգիպտացորենն ու ոլոռը լցնել քամիչի մեջ և ողջ հեղուկը քամել: Բոլոր բաղադրիչները միացնել, համեմել աղով և բիբարով, մայոնեզ լցնել, լավ խառնել և մատուցել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆՈՎ, ԿԱՆԱՉ ՈԼՈՌՈՎ ԵՎ ԽՈԶԱՊՈՒԽՏՈՎ ԱՂՑԱՆ
Այցելուների արձագանքները (4):

լավն է Թողել է Քրիստինե-ը (2 Nov 2012) օրը

Ես էլ եմ պատրաստում ու շաաաատ համեղ է ստացվում, բացի մայոնեզից ու խոզապուխտից եվ ելի մի քանի համեղ բաներ եմ ավելացնում..... Շատ համեղ աղցան է ստացվում. Թողել է Հեղուշ-ը (17 Jan 2012) օրը

Ես նույնպես սարքում եմ այս սալաթը, չեմ լցնում պանիր ու սխտոր: Այն շատ համեղ է ստացվում: Թողել է Անի-ը (27 Dec 2010) օրը

ես այս սալաթը սարքում եմ, եգիպտացորենը 2 անգամ ավել եմ լցնւմ, քան ոլոռը, պանիր ու սխտոր չեմ լցնում, փոխարենը հում գազար եմ քերում վրան 2-3 հատ, համ գույնն է ակտիվանում, համ էլ համը Թողել է Նունո-ը (22 Nov 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.06/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.1/5 (65 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Ծովատառեխով աղցան Հունական դասական աղցան Աղցան Սիրելի Պանրով աղցան Բադրիջանով աղցան

- Այս ռեցեպտը նայել են - 011775

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!