Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Թաբուլե: Տեղադրող` Անուշ | Ավելացման ամսաթիվ` 25 Apr 2010
Տեղադրվել է Աղցաններ բաժնում

Բաղադրությունը

70 գր. բլղուր,
60 գր. կանաչ սոխ,
15 գր. մաղադանոս,
15 գր. դաղձ,
50 գր. կանաչ պղպեղ,
40 գր. վարունգ,
5 գր. կիտրոնի հյութ,
10 գր. ձեթ, աղ:

Պատրաստման եղանակները

Բլղուրը կամ ձավարը մեկ օր թրջել ջրում: Ջուրը քամել: Պատրաստի ձավարին ավելացնել մանր կտրատած թարմ լոլիկ, վարունգ, դաղձ, կանաչ պղպեղ, կանաչ սոխ, մաղադանոս և լավ խառնել: Ստացված զանգվածին ավելացնել կիտրոնի հյութ (կամ կիտրոնի աղ), աղ և զեյթունի ձեթ, լավ խառնել: Մատուցել աղցանամանով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Թաբուլե
Այցելուների արձագանքները (1):

Թաբուլեն ես պատրաստում եմ այսպես. բլղորը սառը ջրով լվանում եմ ընդամենը, այլ ոչ ջրի մեջ թրջում, իսկ հետո սկսում կտրատել կանաչեղենը։ Մոտ 30-40 րոպեն լրիվ բավարար է բլղուրին փափկելու համար։ Իսկ կանաչեղենը էս չափերով եմ վերցնում. 1 բաժակ բլղուրին 3 կապ մաղադանոս, 1 կապ սոխ, 1 կապ անանուխ (նանա), 3 հատ լիմոն։ լոլիկն ու վարունգը արդեն աչքաչափով։ մոտ 3-4 լոլիկ, 2 մանր կտրատած վարունգ։ Ձեթ, աղ, բիբար։ Թողել է Աննա-ը (7 May 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.85/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.8/5 (65 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Սնկով աղցան Աղցան Ֆրանսիական Միմոզա տորթ աղցան Աղցան Ամերիկուհի Աղցան ամառային

- Այս ռեցեպտը նայել են - 013690

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!