Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Կանաչ Լոբով Եվ Ծաղկակաղամբով Տաք Աղցան: Տեղադրող` Աննա Ղարագյոզյան | Ավելացման ամսաթիվ` 25 Aug 2010
Տեղադրվել է Աղցաններ բաժնում

Բաղադրությունը

250 գր ծաղկակաղամբ
250 գր կանաչ լոբի
2 լոլիկ
2 պճեղ սխտոր
50 գր պանիր
կանաչի
2 ճաշի գդալ մայոնեզ
1 թեյի գդալ կարրի
աղ, սև բիբար
բուսական յուղ

Պատրաստման եղանակները

Ծաղկակաղամբն ու լոբին 5 րոպե եփել աղով համեմված եռացող ջրում, ապա տեղափոխել բուսական յուղով տաք թավայի մեջ, ավելացնել աղ, բիբար, կարրի ու անընդհատ խառնելով տապակել ուժեղ կրակի վրա 5-7 րոպե:
Տապակած բանջարեղենը լցնել համապատասխան ափսեի մեջ, վրան ցանցաձև մայոնեզ լցնել, շարել մեծ կտորներով կտրատած լոլիկը, վրան ցանել շատ մանր կտրատած սխտորը, ապա` քերած պանիրը:
Աղցանը մի քանի րոպեով դնել միկրոալիքային վառարանի մեջ, որպեսզի պանիրը փոքր-ինչ հալվի, ապա վրան կանաչի կտրատել ու մատուցել տաք վիճակում:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Կանաչ Լոբով Եվ Ծաղկակաղամբով Տաք Աղցան
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.15/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.2/5 (20 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Մրգային Էկզոտիկա Աղցան Ամառային Հավի մսով աղցան Լեդի Աղցան Նռան Սիրտ Աղցան կռաբով եվ անանասով

- Այս ռեցեպտը նայել են - 004437

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!