Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Կարտոֆիլով Աղցան Սովորական Հրաշք: Տեղադրող` Աննա Ղարագյոզյան | Ավելացման ամսաթիվ` 25 Aug 2010
Տեղադրվել է Աղցաններ բաժնում

Բաղադրությունը

1 հատ եփած խոշոր կարտոֆիլ
2 հատ միջին մեծության թարմ վարունգ
3 հատ խաշած ձու
1 տուփ պահածոյացված կանաչ ոլոռ
1/2 սերկևիլ
150 գր եփած բազուկ
50 գր պանիր
4 պճեղ սխտոր
2 ճաշի գդալ թթվասեր
աղ, սև բիբար

Պատրաստման եղանակները

Եփած բազուկը կտրատել, ավելացնել թթվասերը, պանիրը, ծեծած սխտորը և բլենդերով լավ հարել: Պետք է ստացվի վարդագույն, խիտ զանգված: Ըստ ճաշակի աղ ու բիբար անել:
Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել, լցնել տափակ ափսեի մեջ, հարթեցնել, ծածկել բազուկով պատրաստված թանձրուկի շերտով: Վրան լցնել մանր կտրատած վարունգը և կրկին ծածկել թանձրուկի շերտով:
Ձվերի դեղնուցներն առանձնացնել, տրորել, խառնել ոլոռի հետ, ստացված զանգվածը լցնել աղցանի վրա` որպես հաջորդ շերտ:
Ամբողջ աղցանը բոլոր կողմերից պատել թանձրուկի մնացած մասով, վրան լցնել քերած սերկևիլը և քերած սպիտակուցները:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Կարտոֆիլով Աղցան Սովորական Հրաշք
Այցելուների արձագանքները (1):

Սերկեվիլը ի՞նչ մեղքս էր: Թողել է անանուն-ը (15 Apr 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.46/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.5/5 (35 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Միլանական Աղցան Հունական աղցան Արևածաղիկ Ամանորյա Աղցան Աղցան Էլման

- Այս ռեցեպտը նայել են - 010071

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!