Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Կարտոֆիլով և Հավի Կրծքամսով Համեղ Աղցան: Տեղադրող` Աննա Ղարագյոզյան | Ավելացման ամսաթիվ` 25 Aug 2010
Տեղադրվել է Աղցաններ բաժնում

Բաղադրությունը

4 հատ միջին մեծության եփած կարտոֆիլ
100 գր հավի կրծքամիս
4 ճաշի գդալ տոմատի մածուկ
2 ճաշի գդալ ծովաբողկ(хрен)
5 պճեղ սխտոր
5 հատ բողկ
1 հատ միջին մեծության վարունգ
1/2 խնձոր(գոլդեն)
3 ճաշի գդալ թթվասեր
1 հատ եփած ձու
1 ճաշի գդալմանանեխ
համեմ, աղ, բիբար

Պատրաստման եղանակները

Բողկը, վարունգն ու խնձորը լվանալ, խնձորի միջուկը մաքրել, բոլորը մանր կտրատել: Կարտոֆիլն ու հավի կրծքամիսը մանր կտրատել, խառնել իրար:
Տոմատի մածուկը խառնել ծովաբողկի հետ, լցնել հավի և կարտոֆիլի վրա, ավելացնել ծեծած սխտոր, աղ և բիբար անել, լավ խառնել և լցնել տափակ ափսեի վրա տեղադրված հազարի տերևների վրա:
Թթվասերն ու մանանեխը խառնել իրար, լցնել բողկի, վարունգի և խնձորի խառնուրդի վրա, կտրատած համեմ ավելացնել, լավ խառնել և ստացված զանգվածը լցնել աղցանի վրա` որպես հաջորդ շերտ:
Ձուն անցկացնել մանր քերիչով և լցնել աղցանի մակերեսին:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Կարտոֆիլով և Հավի Կրծքամսով Համեղ Աղցան
Այցելուների արձագանքները (1):

Շատ համեղ ուտեստներ կան, ինձ շատ դուր եկավ կայքը......... Թողել է Անի-ը (29 Dec 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.40/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.4/5 (43 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Ամանորյա համեղ աղցան Ամառային Աղցան Գերմանական Աղցան Կարմիր Լոբով Աղցան Աղցան Տոնական

- Այս ռեցեպտը նայել են - 011525

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!