Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Կորիական Գազարով Աղցան: Տեղադրող` Լիլի | Ավելացման ամսաթիվ` 13 Nov 2012
Տեղադրվել է Աղցաններ բաժնում

Բաղադրությունը

500գր. գազար
կորիական համեմունք /կորիական գազարով աղցանի համար/
2 հատ սոխ
5 պճեղ սխտոր
50մլ ձեթ
1ճգ. 70Ջ քացախ
1թգ. աղ:

Պատրաստման եղանակները

Գազարը քերիչով անցկացնել, ավելացնելը աղը, կորիական համեմունքը և լավ խառնել: Սոխը կլոր-կլոր կտրատել, տապակել ձեթի մեջ /շատ քիչ/ և ավելացնել գազարին: Ավելացնել նաև մանր կտրատված սխտորը, ձեթը, քացախը: Աղցանը լավ խառնել, թողնել սառնարանում 4-5 ժամ, ապա մատուցել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Կորիական Գազարով Աղցան
Այցելուների արձագանքները (3):

Բաղադրատոմսը ճիշտ է, ուղղակի իմ իմացածի դեպքում սոխը լավ տապակում ենք, բայց միայն ձեթն ենք լցնում գազարի վրա, իսկ սոխերը ոչ (սոխը արդեն իր համը տալիս է ձեթին և շատ համեղ է ստացվում)։ Նաև ավելացնեմ, որ քերիչով անցկացրած գազարը հարկավոր է տրորել և գազարի միջի ջուրը քամել։ Թողել է Լուսինե-ը (24 May 2016) օրը

Լավն էր Թողել է Էլեն-ը (10 Mar 2013) օրը

Ես գիտեի, որ սոխ չեն օգտագործում: Թողել է Մելինե-ը (15 Nov 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.05/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.0/5 (62 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

ՄԱԿԱՐՈՆՈՎ ԵՎ ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲՈՎ ԱՂՑԱՆ Անոնս Թայլանդական աղցան Հավի կրծքամսով և անանասով աղցան Հավի մսով և մակարոնով աղցան

- Այս ռեցեպտը նայել են - 015006

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!