Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Հոմոս: Տեղադրող` Լիաննա | Ավելացման ամսաթիվ` 25 Apr 2010
Տեղադրվել է Աղցաններ բաժնում

Բաղադրությունը

100 գր. ոլոռ,
2 գր. սխտոր,
5 գր. թահին,
5 գր. կիտրոնի հյութ,
20 գր. ձեթ,
20 գր. մաղադանոս,
աղ:

Պատրաստման եղանակները

Ոլոռը մեկ օր թրջել ջրում, ջուրը թափել, փոխարենը սառը ջուր լցնել և եփել: Խաշած ոլոռը անցկացնել քամիչի միջով, ավելացնել ծեծած սխտոր, աղ, տահին, կիտրոնի հյութ, ձեթ և լավ խառնել: Մատուցել որպես սառը ուտեստ, զարդարել մաղադանոսի տերևներով ու նռան հատիկներով: Տահին չլինելու դեպքում կարելի է ընկույզ վերցնել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Հոմոս
Այցելուների արձագանքները (6):

some olive oil & paprika (red pepper) for decoration Թողել է gohar-ը (26 May 2014) օրը

Համոսը ոլոռով չեն պատրաստում այլ սիսեռով Թողել է ԱՆԺԵԼԱ-ը (4 Oct 2011) օրը

Այս բաղադրատոմսի մեջ բացակայւմ է ջուրը....նաեվ ասված չէ այն մասին, որ պետք է Ոլոռը կեղեվահանել: Շնորհակալություն ուշադրության համար: Թողել է Աննա-ը (11 Feb 2011) օրը

ayc baxadrutyun@ cxal e ete uzum eq imanal chisht exanak@ drmeq inc Թողել է ********-ը (20 Sep 2010) օրը

Շատ համեղ կլինի, եթե մի քիչ էլ մանրացված քիմիոն ավելացնեք, իսկ ձեթը լինի զեյթունի: Թողել է Թեհմինե-ը (14 Aug 2010) օրը

Ես պատրաստելիս ավելացնում եմ ավելի շատ կիտրոնի հյութ և թահին, ավելի համօվ է: Թողել է Անահիտ-ը (10 Jul 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.37/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.4/5 (46 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Միմոզա տորթ աղցան Աղցան Վինեգրետ Աղցան Շերտավոր Աղցան Տոնական Աղցան ծովախեցգետնի ձողիկներով և քացր բիբարով

- Այս ռեցեպտը նայել են - 010704

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!