Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
ՄԱԿԱՐՈՆՈՎ ԵՎ ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲՈՎ ԱՂՑԱՆ: Տեղադրող` Աննա Ղարագյոզյան | Ավելացման ամսաթիվ` 15 Jun 2010
Տեղադրվել է Աղցաններ բաժնում

Բաղադրությունը

100 գր խխունջ մակարոններ
50 գր ռոքֆոր պանիր
1 գլուխ ծաղկակաղամբ
100 գր թարմ շամպինյոններ
կիտրոնի հյութ
1 փունջ սեզոնային կանաչեղեն
3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
1 ճաշի գդալ քացախ
1 ճաշի գդալ մանանեխ
2 պճեղ սխտոր
աղ, սև բիբար

Պատրաստման եղանակները

Մակարոններն ու ծաղկակաղամբը առանձին տարաներում եփել աղով համեմված եռացող ջրում, քամել: Շամպինյոնները լվանալ, կտրատել ու ցողել կիտրոնի հյութով: Կտրատել պանիրն ու կանաչին:

Ձիթապտղի յուղը, քացախը, մանանեխը, ճզմած սխտորը, աղն ու բիբարը խառնել ու պատրաստել թանձրուկ:

Մակարոնները, ծաղկակաղամբը, սունկն ու պանիրը խառնել իրար, վրան լցնել թանձրուկն ու կանաչին և զգուշորեն խառնել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
ՄԱԿԱՐՈՆՈՎ ԵՎ ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲՈՎ ԱՂՑԱՆ
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.05/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.1/5 (20 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Լցոնած Վարունգ Կարմիր Բողկով Եվ Հազարով Աղցան Ոսպով աղցան Աղցան Ամերիկուհի Աղցան Ուրախություն

- Այս ռեցեպտը նայել են - 004764

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!