Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներ3 հատ սմբուկ
0.5 բաժակ ընկույզ
1 պճեղ սխտոր
1 սոխ
200 գրամ թթվասեր կամ մայոնեզ
աղ
ձեթ
սունելի
սև պղպեղ
3 հատ սմբուկը առանց կեղևը մաքրելու երկարությամբ կտրատել և դնել աղաջրի մեջ: Այն թողնել 15 րոպե և քամել ջրից: Այնուհետև սմբուկների շերտերը երկարությամբ բարակ-բարակ կտրատել: Թավան ձեթ լցնել և սմբուկները բարակ շերտով շարել ու բոլոր կողմերից լավ կարմրացնել: Այնուհետև քամել ձեթը և թողնել սառչի: Սոխը մանր կտրատել, տպակել ու ավելացնել սմբուկին: Հետո ավելացնել մանր կտրտած ընկուզը, սխտորը, աղ, պղպեղ, սունելի, լավ խառնել ու ավելացնել թթվասեր կամ մայոնեզ: Բարի ախորժակ:
Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Իտալական աղցան Աղցան Թագավորական Անանասով Եվ Կաթնաշոռով Աղցան Աղցան պանրով և անանասով Բավարական Աղցան






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!