Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ամառային Հեքիաթ: Տեղադրող` Նվարդ | Ավելացման ամսաթիվ` 13 Apr 2012
Տեղադրվել է Անուշեղեն բաժնում

Բաղադրությունը

3 բաժնի համար

100 գր. սպիտակ շոկոլադ
300 մլ սերուցք
ժելատին
150մլ կաթ
հատապտուղ:


Շոկոլադե Սոուսի համար՝

100մլ. կաթ
80 գր. սև շոկոլադ:

Պատրաստման եղանակները

100 մլ սերուցքը տաքացնել, բայց չեռացնել, ավելացնել մանրացված շոկոլադը և խառնել այնքան, մինչև կստացվի միասեռ զանգված: Ապա դնել սառնարանում 1 ժամ:
Ժելատինը պատրաստել այնպես, ինչպես ներկայացված է տուփի վրա: Ապա այն խառնել տաք կաթի հետ և թողնել, որ սառչի: Սերուցքը հարել հարիչի միջին արագությամբ, ապա ավելացնել շոկոլադե խառնուրդը և վերջում ժելատինը, շարունակել հարել ամենա թույլ արագությամբ:
Այս խառնուրդը լցնել մատուցվող պնակի մեջ, վրան շարել հատապտուղները, դնել սառնարանում, որ սառչի:
Շոկոլադե սոուսի պատրաստման համար կաթը անհրաժեշտ է տաքացնել, ապա վրան ավելացնել մանրացված շոկոլադը: Խառնել այնքան, մինչև շոկոլադը կլուծվի:
Անուշեղենի վրա ավելացնել շոկոլադե սոուսը, կրկին դնել սառնարանը, մատուցել սառը վիճակում:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ամառային Հեքիաթ Ամառային Հեքիաթ
Այցելուների արձագանքները (1):

շատ լավնա Թողել է Անի-ը (23 Feb 2014) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.51/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.5/5 (41 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Շոկոլադե ժելե Դեղձով և ազնվամորիով անուշեղեն Բանանով և սպիտակ շոկոլադով պաղպաղակ Ելակով և Կաթնաշոռով Սուֆլե Տապակած ելակ

- Այս ռեցեպտը նայել են - 007703

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!