Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Բլանմանժե: Տեղադրող` Սոնա | Ավելացման ամսաթիվ` 26 Aug 2010
Տեղադրվել է Անուշեղեն բաժնում

Բաղադրությունը

500 մլ, սերուցք (10տոկոսանոց);
4 թ.գ. լուծվող սուրճ;
3 ճ.գ շաքարավազ;
Ժելատին.

Պատրաստման եղանակները

Ժելատինը բացում ենք 1 բաժակ ջրով (Հետևեք փաթեթի վրա նշված պայմաններին).Պետք ե սպասել մինչև ժելատինը ուռչի.Այդ ընթացքում կաթսայի մեջ լցնում ենք սերուցքը, և դնում ենք կրակի վրա: Երբ սերուցքը տաքանա ավելացնում ենք սուրճը և շաքարավազը
Խառնում ենք մինչև սուրճը և շաքարավազը դառնան միասեռ: Լուծվելուց հետք վերցնում ենք կրակից, եթե մակերեսին փրփրուր կա` հանում ենք: Այս ընթացքում ժելատինը պատրաստ կլինի: Դնում ենք ժելատինը կրակին, խառնում ենք և սպասում մինչև լուծվեն բոլոր բյուրեղները: Վերցնում ենք կրակից և խառնում սերուցքով խառնուրդի հետ:
Պատրաստի մասսան լցնել ֆորմաների մեջ, քամիչի միջոցով: Դնում ենք սառնարան և սպասում մինչև բլանմանժեն սառչի:
Սառչելուց հետո, հանելու համար ֆորմաները դրեք տաք ջրի մեջ մի քանի վայրկյանով, (երկար պահելու դեպքում այն կհալվի) և հակառակ դարձրեք այն ափսեի վրա: Կարող եք զարդարել սուրճի հատիկով և մատուցել պաղպաղակի հետ:
Բարի ախորժակ

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Բլանմանժե
Այցելուների արձագանքները (1):

Իսկ 35% սերուցքով չի լինի??? Թողել է Աննա-ը (18 May 2013) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.85/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.8/5 (72 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Ժելե պաղպաղակով և դեղձով Սև սուրճը վիսկիով Բանանը շոկոլադով Ընկույզով Մրգով Գնդիկներ Շոկոլադե ժելե

- Այս ռեցեպտը նայել են - 008437

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!