Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ընկույզով Մրգով Գնդիկներ: Տեղադրող` Մարիամ | Ավելացման ամսաթիվ` 18 Aug 2010
Տեղադրվել է Անուշեղեն բաժնում

Բաղադրությունը

1/2 բաժակ (80գ) չամիչ,
3/4 բաժակ (75գ) թեթևակի բոված հունական ընկույզ,
1/2 բաժակ (80գ) խուրմա,
1/2 բաժակ (80գ) ծիրան,
2 ճաշի գդալ նարնջի կամ կիտրոնի հյութ,
1 կիտրոնի կամ
1 նարնջի միջուկ,
1/2 բաժակ ոչ քաղցր կոկոսի նրբաշերտ կամ գրեթե ալյուրի նման մանրացրած ընկույզ:

Պատրաստման եղանակները

Չորամրգերը պրոցեսորի մեջ մանրացնել 1-2 րոպե: Ավելացնել հյութն ու միջուկը և 1-2 րոպե խառնել: Զանգվածը շատ չոր կամ թաց չպետք է լինի: Անհրաժեշտության դեպքում ավելացնել հյութ կամ չորացրած միրգ. ընկույզը կամ շատ չոր չորամրգերը թրջել ջրով կամ հյութով և թողնել 10 րո­պե:
Թաց ձեռքերով 2-2.5սմ տրամագծով գնդիկներ պատրաստել և թաթախել կոկոսով կամ մանրացրած ընկույզով (որքան մանր լինի, գնդիկներն այնքան ավելի գեղեցիկ կլինեն):1 ժամ թողնել սենյակա­ին ջերմաստիճանում, որպեսզի չորանա, հետո պահել սառնարանում` փակ ամանի մեջ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ընկույզով Մրգով  Գնդիկներ
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 2.47/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 2.5/5 (19 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Ելակի, Բանանի Եվ Պաղպաղակի Միքս Շոկոլադի և ազնվամորու սիրավեպը Ընդեղենով Անուշեղեն Մրգային Աղցան Նոր Տարի

- Այս ռեցեպտը նայել են - 003325

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!