Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Իրիսով և Բանանով Անուշեղեն: Տեղադրող` Սոնա | Ավելացման ամսաթիվ` 3 Sep 2010
Տեղադրվել է Անուշեղեն բաժնում

Բաղադրությունը

350 գր. իրիս կոնֆետ,
100 գր. շոկոլադե բիսկվիտ,
2 հատ բանան,
1 թգ. լուծվող սուրճ,
350 գր. սերուցք,
150 մլ. կաթնային լիկյոր,
շոկոլադ:

Պատրաստման եղանակները

Իրիս կոնֆետները հալեցնել մարմանդ կրակի վրա: Այնուհետ քիչ քիչ ավելացնել 250 գր. սերուցքը և ընթացքում անընդհատ խառնել: Ավելացնել լիկյորը, լուծվող սուրճը, լավ խառնել և վերցնել կրակից: Բիսկվիտը կտարտել խորանարդաձև, իսկ բանանը կլոր կլոր:
Մատուցվող ափսեի մեջ առաջին շերտը դնել բիսկվիտը, այնուհետև իրիսի խառնուրդը, հետո բանանը և կրկին իրիսի խառնուրդը: Շերտերը կարող եք կրկնել ինչքան կամենում եք:
Զարդարել հարած սերուցքով և քերիչով անցկացված շոկոլադով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Իրիսով և Բանանով Անուշեղեն Իրիսով և Բանանով Անուշեղեն Իրիսով և Բանանով Անուշեղեն
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 2.94/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 2.9/5 (18 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Չիպս թթվասերով Բանան լցոնած ընկույզով և շոկոլադով Կաթնային դեսերտ Երեք մրգային մուսս Ժելե պաղպաղակով և դեղձով

- Այս ռեցեպտը նայել են - 003014

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!