Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
ԿԱԴԱԻՖԻ (ՀՈՒՆԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ): Տեղադրող` Անետ | Ավելացման ամսաթիվ` 30 Apr 2010
Տեղադրվել է Անուշեղեն բաժնում

Բաղադրությունը

* 400 գր պատրաստի շերտավոր խմոր
* 1 բաժակ մանր կտրատած ընկույզ
* 1 բաժակ մանր կտրատած նուշ
* 50 գր շաքարի փոշի
* 0,5 թեյի գդալ դարչին
* 50 գր կարագ
* 200 գր շաքարավազ
* 3 թեյի գդալ կիտրոնի հյութ
* սովորական ջուր

Պատրաստման եղանակները

Ջեռոցը տաքացնել մինչեվ 180 աստիճան, ձեվաթավան պատել կարագով:
Լայն տարայում խառնել ընկույզը, նուշը, շաքարի փոշին եվ դարչինը:
Խմորը գրտնակով բացել 45X37,5 սմ չափերով, կտրատել 18 մասի՝ 12,5X7,5 չափով: Յուրաքանչյուր կտորի վրա ընկույզով պատրաստված լցոնից 1 թեյի գդալ լցնել, ռուլետանման փաթաթել եվ դասավորել ձեվաթավայի վրա:
Փոքրիկ կաթսայում կարագը հալեցնել, լցնել ռուլետների վրա եվ թխել ջեռոցում 25-30 րոպե: Երբ թխուկները վարդագունեն, դրանք ջեռոցից հանել եվ հովացնել մոտ 15
րոպե:
Կաթսայի մեջ լցնել 1,2 բաժակ ջուր, մեջը ավելացնել կիտրոնի հյութը եվ շաքարավազը, խառնել, տաքացնել թույլ կրակի վրա այնքան, մինչեվ շաքարավազը լրիվ լուծվի, ապա եռացնել մոտ 5 րոպե, մինչեվ սիրոպը թանձրանա:
Արդեն թխված ռուլետների վրա լցնել քաղցր սիրոպը եվ մատուցել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
ԿԱԴԱԻՖԻ (ՀՈՒՆԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ)
Այցելուների արձագանքները (1):

Անպայման կփորձեմ Թողել է Լանա-ը (5 Nov 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 2.91/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 2.9/5 (53 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Բանանով և մեղրով պյուրե Մրգային աղցան Բանանով, նռով և մանդարինով անուշեղեն Ավոկադոն ծիրանի սոուսով Տաք Ըմպելիք

- Այս ռեցեպտը նայել են - 009767

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!