Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ձմերուկի Չիր: Տեղադրող` Ալինա | Ավելացման ամսաթիվ` 18 Sep 2012
Տեղադրվել է Անուշեղեն բաժնում

Բաղադրությունը

ձմերուկի շերտեր
1 կգ շաքարավազ
1 տուփ լիմոնի աղ
1 բաժակ ջուր:

Պատրաստման եղանակները

Ձմերուկի վերևի շերտը կտրել, թողնել միայն ներքև սպիտակ մասը և մի քիչ էլ կարմիր մասը: Այնուհետև բարակ- բարակ կտրատել երկարությամբ: Պատրաստել օշարակ՝ ջուրը և շաքարավազը միասին խառնել, դնել գազօջախին, երբ օշարակը եռա վերցնել կրակից, վրան ավելացնել լիմոնի աղ և ձմերուկների շերտերը լցնել մեջը: Երբ օշարակը սառչի, ձմերուկները լցնել քամիչի մեջ, իսկ օշարակը նորից եռացնել: Երբ օշարակը եռա, նորից ձմերուկները լցնել քամիչի մեջ: Նույն գործողություն անհրաժեշտ է կատարել 3 անգամ: Ձմերուկները թողնել լավ քամվի հետո դնել արևին, մի քիչ չորանալուց հետո վարդերի պես փաթաթել ու նորից դնել արևի տակ և թողնել, որ չորանա: Վերջնական չորանալուց հետո դնել ջեռոցը՝ շատ ցածր ջերմաստիճանում: Ջեռոցի դուռը կիսաբաց թողնել, որ լավ չորանան, որպեսզի փաթաթված տեղերը թաց չմնան:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ձմերուկի Չիր
Այցելուների արձագանքները (4):

Շատ հետաքրքիր կայք է և ինձ շատ հետաքրքրեց :)) Թողել է Ալինա-ը (28 Dec 2015) օրը

Շատ հետաքրքիր էր, բայց չհասկացա 1 բաժակ ջրին, 1կգ շաքարավազ ավելացնել և եռացնել? ՈՒ մեկ տուփ լիմոնի աղ ավելացնե՞լ։ Թե՞ քիչ-քիչ պետք է պատրաստել օշարակը։ Եթե դժվար չէ, բացատրեք խնդրում եմ, կանխավ շնորհակալություն։ Թողել է Աննա-ը (12 May 2015) օրը

Եթե Ձեզ դժվար չէ ,խնդրում եմ պատասխանը գրեք այս էջում mail_ում գրված պատասխանը չի բացվում __փոխարենը անհասկանալի տառեր է գալիս : Կանխավ շնորհակալություն Թողել է Վանէ-ը (8 Jul 2014) օրը

Ես գիտեմ ,որ կարելի է նախքան օշարակի մեջ դնելը ___ պետք է 4_5 ժամ պահել սոդայաջրի մեջ Իսկ որպեսզի մի քիչ կրթկրթան լինի կարելի է ձմերուկի շերտերը դնել կրաջրի մեջ ? Կանխավ շնորհակալություն : Թողել է Վանէ-ը (8 Jul 2014) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.12/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.1/5 (75 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տաք Ըմպելիք Մրգային աղցան Ընկույզով Մրգով Գնդիկներ Ալանի Գրիլ անանաս

- Այս ռեցեպտը նայել են - 017475

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!