Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Շոկոլադե Անուշեղեն: Տեղադրող` Արմինե | Ավելացման ամսաթիվ` 2 Mar 2011
Տեղադրվել է Անուշեղեն բաժնում

Բաղադրությունը

250գր. կաթնային շոկոլադ,
250մլ. խիտ սերուցք,
150-200գր. մանրացված պնդուկ,
150-200գր. վաֆլի,
50գր. փափկեցված կարագ
80գր. շաքարի փոշի,
1 տուփ վանիլի փոշի:

Ներքի լիստի համար`
50գր. կարագ,
100գր. շաքարավազ,
100գր. նուշ,
100գր. խիտ սերուցք:

Պատրաստման եղանակները

Շոկոլադը մանրացնել, ավելացնել սերուցքը և հալեցնել մարմանդ կրակի վրա: Ապա թողնել, որ սառչի: Կարագը հարել շաքարի փոշու և վանիլի փոշու հետ միասին: Հետո ավելացնել շոկոլադե խառնուրդը և կրկին հարել: Պնդուկը բովել և մանրացնել, վաֆլին նույնպես մանրացնել և այս երկու բաղադրիչները ավելացնել շոկոլադե խառնուրդի մեջ և լավ խառնել: Վերցնել խորը կաթսա, մեջը դնել սննդի համար նախատեսված ցելոֆոն և մեջը լցնել շոկոլադե խառնուրդը: Այնուհետև դնել սառնարանում 4-6 ժամ, որպեսզի սառչի:
Ներքևի լիստը պատրաստելու համար կարագը և շաքարավազը դնել մարմանդ կրակին և եփել այնքան մինչև շաքարավազը կհալչի: Ապա ավելացնել մանրացված նուշը և խառնել: Վերջում ավելացնել սերուցքը և եփել այնքան, մինչև զանգվածը կխտանա: Այն պետք է ունենա դեղնավում տեսք:
Վերցնել ֆոլգա կլոր լիստ կտրել, ապա այս զանգվածը քսել այդ ֆոլգայի վրա: Այնուհետև դնել սառնարանում, որ լավ սառչի: Սառչելուց հետո, ֆոլգան հանել, վրան զգուշությամբ շրջել շոկոլոդից, վաֆլից պատրաստված զանգվածը: Ցանկացած տեսակի շոկոլադ հալեցնել գոլորշու վրա և հավասարաչափ լցնել այս անուշեղենի վրա: Դնել սառնարանում, որ սառչի: Զարդարել ըստ ճաշակի:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Շոկոլադե Անուշեղեն Շոկոլադե Անուշեղեն Շոկոլադե Անուշեղեն Շոկոլադե Անուշեղեն Շոկոլադե Անուշեղեն Շոկոլադե Անուշեղեն Շոկոլադե Անուշեղեն Շոկոլադե Անուշեղեն Շոկոլադե Անուշեղեն
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.11/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.1/5 (18 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Շոկոլադե Սրտիկ Բալով Հրաշք Կաթնաշոռով Եվ Բանանով Անուշեղեն Գրիլ անանաս ԿԱԴԱԻՖԻ (ՀՈՒՆԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ)

- Այս ռեցեպտը նայել են - 003843

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!