Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Շոկոլադե Հրաշք: Տեղադրող` Աննա Ղարագյոզյան | Ավելացման ամսաթիվ` 16 Aug 2010
Տեղադրվել է Անուշեղեն բաժնում

Բաղադրությունը

200գ կաթնային շոկոլադ
400մլ կաթ
20գ ժելատին
3 թ/գդ լուծվող սուրճ
100-150գ շաքարավազ
3ճ/գդ անյուղ թթվասեր
150գ ընկույզ

Պատրաստման եղանակները

Նշված չափաքանակներով պատրաստելու դեպքում կստացվի 5-7 բաժին
Եռացրած-սառեցրած ջրի մեջ լցնել ժելատին և թողնել 1 ժամ: Կաթը, լուծվող սուրճը և շաքարավազը դնել գոլորշու վրա և խառնել այնքան, որ շաքարավազը հալվի: Ավելացնել շոկոլադը և լավ խառնել: Որից հետո ավելացնել ժելատինը, գոլորշու վրա թողնելով այնքան, մինչև ժելատինը լավ լուծվի: Վերցնել կրակից և թողնել, որ լավ սառի: Այդ ընթացքում ընկույզը մանրացնել: Արդեն սառած շոկոլադե զանգվածին ավելացնել թթվասեր և հարիչով հարել, ավելացնել մանրացրած ընկույզի մի մասը և խառնել, իսկ մի մասն էլ թողնել զարդարելու համար: Ստացված զանգվածը լցնել բաժակների մեջ և դնել սառնարան 3-4 ժամ: Մատուցելուց առաջ զարդարել ընկույզով

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Շոկոլադե Հրաշք
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.24/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.2/5 (25 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Անուշեղեն Յոթերորդ Երկնքում Պաքսիմատ Շոկոլադե մուսս Սուրճով, Սերուցքով Անուշեղեն Քաղցր Կլորիկներ

- Այս ռեցեպտը նայել են - 004546

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!