Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Շոկոլադե Սրտիկ: Տեղադրող` Balocco | Ավելացման ամսաթիվ` 9 Mar 2011
Տեղադրվել է Անուշեղեն բաժնում

Բաղադրությունը

Բաղադրատոմս 6 անձի համար
200 գր նուշ
150 գր կարագ
120 գ շաքարավազ
80 գր մուգ շոկոլադ
25 գր Ciambelle Balocco
2 հատ ձու
2 ճաշի գդալ ջուր
1 ճաշի գդալ լիկյոր
Աղ
Լցոնման համար
200 մլ սերուցք
1 / 2 թեյի գդալ վանիլին
2 ճաշի գդալ շաքարի փոշի
Կակաոյի փոշի

Պատրաստման եղանակները

Պատրաստման ժամանակը ` 30 րոպե
Թխում ` 60 րոպե

Թասի մեջ խառնել շոկոլադը, 50 գր կարագ, 2 ճաշի գդալ ջուր և հալեցնել այն ` պահելով եռացող ջրով լի թավայի վրա: Աղալ նուշը և Ciambelle Balocco-ն, շաքարավազի հետ միասին հարել ձվի դեղնուցը ` մինչեւ փրփրելը: Կարագը փափկացնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, ապա զգուշորեն ավելացնել հարած ձուն, հալեցրած շոկոլադը, մանրեցված նուշը և Ciambelle Balocco, հետո `լիկյորը : Ավելացնել ձվի սպիտակուցը` բեզեի տեսքով և մի պտղունց աղ: Թխման համար նախատեսված սրտաձև ամանը պատել կարագով և ալյուրով, լցնել ստացված խառնուրդը, հավասարեցնել, այնուհետև 1 ժամի չափ դնել 180°C ջերմաստիճան ունեցով ջեռոցի մեջ : Տորթը հանել ջեռոցից և թողնել սառչելու : Հարել սերուցքը վանիլինի և շաքարի փոշու հետ միասին: Սիրտը մեջտեղից կիսել 2 մասի և լցնել ստացված խառնուրդը : Վրան շաղ տալ կակաոյի փոշին և թողնել սառցարանում ` մինչև մատուցելը :

Եվս մի գաղափար
Եթե ցանկանում եք, կարող եք փոխարինել նուշը ` 150 գ բոված եւ աղացած ընկույզով, բայց անպայման ավելացրեք նաև շոկոլադի (100 գր) եւ շաքարավազի (3 ճաշի գդալ) քանակը :

Բարի ախորժակ Balocco-ից:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Շոկոլադե Սրտիկ
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.68/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.7/5 (31 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Կիվիով Պաղպաղակ ԿԱԴԱԻՖԻ (ՀՈՒՆԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ) Բաունտի Հունական ձմերուկ Ելակով աղանդեր բանանի կրեմով

- Այս ռեցեպտը նայել են - 004980

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!