Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Շոկոլադե, Տանձով անուշեղեն: Տեղադրող` Ժասմին | Ավելացման ամսաթիվ` 9 Jan 2011
Տեղադրվել է Անուշեղեն բաժնում

Բաղադրությունը

3 ձու,
100 գր. սև շոկոլադ,
100 գր. կարագ,
150 գր. շաքարավազ
100 գր. կաթնաշոռ
1 հատ տանձ,
300 մլ սերուցք
մի քիչ կարմիր գինի
1 բաժակ եփած սուրճ
շոկոլադ զարդարելու համար:

Պատրաստման եղանակները

Շոկոլադը մանրացնել և հալեցնել գոլորշու վրա, ավելացնել կարագը, խառնել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված: Ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից: Սպիտակուցը դնել սառնարանում, իսկ դեղնուցը լավ հարել 50գր շաքարավազի հետ, այնուհետև ավելացնել շոկոլադից և կարագից պատրաստված խառնուրդը և շարունակել խառնելը: Խմորը լցնել տակդիրի մեջ, նախապես տակը կալկա դնել և եփել նախապես տաքացվաց ջեռոցում 30-40 րոպե: Հետո թողնել, որ սառչի:
Տանձը դնել կաթսայի մեջ և եռացնել 15 րոպե, որպեսզի փափկի:
Սուրճը եփել: Սերուցքը հարել 100գր շաքարավազի հետ, այնուհետև ավելացնել կաթնաշոռը և լավ խառնել:
Վերցնել բաժակը, մեջը դնել 2 ճգ, սերուցք, հետո մի քանի շերտ բարակ կտրտած տանձ, հետո մի քանի շերտ շոկոլադը բիսկվիտ, ավելացնել 1ճգ եփած սուրճ: Այս ամենը կրկնել երկրորդ անգամ, հետո ավելացնել մի քիչ կարմիր գինի, սերուցք: Եվ զարդարել քերած շոկոլադով և տանձի շերտորեվ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Շոկոլադե, Տանձով անուշեղեն
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.31/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.3/5 (16 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Կաթնաշոռով Տորթիկ Ռաֆֆաելլո Բանանը շոկոլադով Նախուտես Սպիտակաձավարով Երեք մրգային մուսս

- Այս ռեցեպտը նայել են - 002147

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!