Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ֆրանսիական գալիտ: Տեղադրող` Մարիամ | Ավելացման ամսաթիվ` 30 Aug 2011
Տեղադրվել է Անուշեղեն բաժնում

Բաղադրությունը

Անհրաժեշտ պարագաներ բլինչիկի շերտերի համար

200գր ցորենի ալյուր,
3ճաշի գդալ հնդկացորենի ալյուր,
1 բաժակ կաթ,
2 ձու,
1-2 ճ գդալ բուսական. յուղ,
1 բաժակ ջուր,
կես թեյի գդալ դարչին,
1 ճաշի գդալ կոնյակ:

Անհրաժեշտ պարագաներ խճողակի համար

125 գր դառը շոկոլադ,
20 հատ նուշ,
20 հատ ընկույզ,
կես բաժակ թթվասեր:

Պատրաստման եղանակները

Ալյուրները խառնել, ձուն հարել ավելացնել ալյուրին, կաթը ավելացնել աստիճանաբար, որպեսզի գնդեր չառաջանան, ավելացնել 1-2 ճաշի գդալ բուսական յուղը, կես թեյի գդալ դարչինը եվ լավ խառնել, այնուհետեվ ավելացնել կոնյակը եվ այնքան ջուր, որ դառնա բլինչիկի խմորի թանձրության: Պատրաստել բլինչիկի շերտեր:

Շոկոլադը հալեցնել ջրային բաղնիքի վրա, ավելացնել թթվասերը, ավելացնել ոչ շատ մանր կտրատած ընկույզը եվ նուշը: Ստացված զանգվածը լցնել բլինչիկի շերտերի վրա եվ փատաթել: Մի որոշ ժամանակ դնել սառնարանում նոր մատուցել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:

Այս ռեցեպտը չունի նկարներ

Այցելուների արձագանքները (1):

Շատ համեղ էր, շնորհակալություն: Թողել է Հասմիկ-ը (21 Sep 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 2.58/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 2.6/5 (12 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Անանասով անուշեղեն Շոկոլադե Մուսս Շոկոլադի և ազնվամորու սիրավեպը Շոկոլադե Անուշեղեն Անուշեղեն Հրաշալի

- Այս ռեցեպտը նայել են - 003616

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!