Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներ1կգ. տավարի միս,
500գր. կարտոֆիլ,
300գր. կաղամբ,
400գր. բազուկ,
200գր. գազար,
200գր. սոխ,
3 ճաշի գդալ տոմատի մածուկ,
2-3 հատ դափնու տերև,
յուղ, մաղադանոս, թթվասե, պղպեղ, աղ:
Նախապես տավարի միսը խաշել, այնուհետև կտրատել ոչ շատ մեծ կտորներով և ավելացնել արգանակի մեջ: Մանր կտրատել կաղամբը, գազարը, բազուկը, սոխը, կարտոֆիլը: Այնուհետև բազուկը տապակել յուղի մեջ, ավելացնել տոմատի մածուկը և այդպես եփել 10 րոպե: Ձեթի մեջ տապակել սոխը, այնուհետև գազարը: Եռացած արգանակի վրա ավելացնել կարտոֆիլը , այնուհետև կաղամբը, բազուկը նախապես եփված տոմատի մածուկով և շարունակել եփել այն 15 րոպե: Այս ամենին ավելացնել գազարը սոխով տապակված, մաղադանոսը, դափնու տերևները, պղպեղը, աղը և շարունակել եփել 20-30 րոպե: Համտեսելուց կարող եք ավելացնել թթվասեր:
Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Շնորհակալություն, շատ համեղ էր: Թողել է Լաուրա-ը (28 Jul 2011) օրը
Հրաշալի բաղադրատոմս է, շատ եմ սիրում այս ուտեստը: Շնորհակալություն: Թողել է ԱՇՈՏ-ը (3 Oct 2010) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Միմոզա սպանախով ապուր Պանրով, գազարով ապուր Ապուր կաբաչկայով և ծաղկակաղամբով Մածնաբրդոշ ՊԵԼՄԵՆՆԵՐՈՎ ՀԱՄԵՂ ԱՊՈՒՐ






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!