Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Սալյանկա: Տեղադրող` Լուիզա | Ավելացման ամսաթիվ` 2 May 2010
Տեղադրվել է Ապուրներ բաժնում

Բաղադրությունը

700 գր. տավարի փափուկ միս,
1 կգ. (6-8 տարբեր տեսակի) մսային դելիկատեսներ,
200 գր. թթու վարունգ,
150 գր. գազար,
150 գր. սոխ,
4 ճգ. լոլիկի պաստա,
3-4 հատ դափնու տերև,
սև կլոր պղպեղ,
լիմոն, կանաչի, աղ, ձեթ, կարագ ըստ ցանկության:

Պատրաստման եղանակները

Տավարի փափուկ միսը լավ խաշել, սառչելուց հետո կտրատել խորանարդիկներով: Սոխը մանր կտրատել, գազարը քերիչով անցկացնել: Թթու վարունգը և մսային դելիկատեսները նույնպես կտրատել ոչ շատ մեծ կտորներով:
Դելիկատեսները տապակել ձեթի մեջ: Առանձին թավայի մեջ սոխառաց անել, որի վրա ավելացնել գազարը և թթու վարունգը ու այդպես տապակել 3-4 րոպե: Ավելացնել լոլիկի պաստան (եթե շատ խիտ է մի քիչ ջուր ավելացնել) և եփել 5-10 րոպե:
Եռացած մսի արգանակի վրա լցնել տապակած դելիկատեսները, այնուհետև տավարի միսը և եփել 10 րոպե:
Այնուհետև ավելացնել տապակված գազարը, թթու վարունգը:
Վերջում ավելացնել դափնու տերև, սև կլոր պղպեղը, աղը, կանաչին և 15-20 րոպե եփել: Ապուրը լցնել ափսեների մեջ, զարդարել բարակ կտրված լիմոնով

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Սալյանկա Սալյանկա Սալյանկա Սալյանկա Սալյանկա Սալյանկա Սալյանկա Սալյանկա
Այցելուների արձագանքները (2):

Շատ շատ համեղ է ստացվում Թողել է Արտակ Հակոբյան-ը (25 May 2012) օրը

կարծում եմ շատ լավ սայտ է, այն ինձ շատ կօգնի))) Թողել է Էմմա-ը (16 Mar 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.21/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.2/5 (53 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Վերմիշելը կաթով Պանրով, գազարով ապուր Պանրով սուպ Ոլոռով ապուր Սպաս

- Այս ռեցեպտը նայել են - 010116

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!