Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Սպաս: Տեղադրող` Անուշ | Ավելացման ամսաթիվ` 28 Apr 2010
Տեղադրվել է Ապուրներ բաժնում

Բաղադրությունը

200 գր. մածուն կամ 500 գր. թան,
6 գր. ալյուր,
25 գր. գլուխ սոխ,
10 գր. յուղ,
45 գր. բրինձ կամ ձավար,
6 գր. դաղձ,
14 գր. յուղ,
աղ:

Պատրաստման եղանակները

Ալյուրը հարել ձվի հետ: Մածունը լուծել ջրի հետ 1:1 հարաբերությամբ (խաշած բրնձի և ձավարի ջրով): Ձվով-ալյուրով խառնուրդին ավելացնել ջրով բացած մածուն և, անընդհատ խառնելով, եռացնել: Ավելացնել խաշած բրինձը` իր ջրով, սոխեռած, համեմ, դաղձ և եփել: Բրնձի փոխարեն կարելի է լցնել ձավար, իսկ մածունի փոխարեն` թարմ թան:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Սպաս
Այցելուների արձագանքները (1):

Շնորհակալություն բաղադրատոմսի համար: Քանի որ սպասը իմ սիրած կերակուրներից մեկն է, կցանկանայի ներկայացնել, թե ինչպես եմ ես այն պատրաստում: Առաջին հերթին թույլ տվեկ չափաքանակը նշել գդալներով և բաշակներով, քանի որ երբ մտնում ես խոհանոց, այդ միավորները ավիլիհարազատ են դառնում: Եվ այսպես, սպասի համար մեզ պետք կգա: 3 աման 500գր մածուն, 1 աման 200գր թթվասեր, 1 բաժակ ձավար, 1 ձու, 1 ճ.գ. ալյուր, 1 հատ սոխ, կարագ կամ յուղ ըստ ճաշակի և կանաչի: Լցնում ենք ձավարը կաթսայի մեջ, աղ ենք անում, ավելացնում ենք ձուն և ալյուրը և լավ խառնում ենք: Ավելացնում ենք թթվասերը և նորից լավ խառնում: դրանից հետո լցնում ենք մածունը և դատարկված ամաններով ջուր ենք ավելացնում (որքան մածուն այդքան էլ ջուր): Անհրաժեշտության դեպքում միքիչ էլ ենք աղ ավելացնում և դնում կրակի վրա: Մինչև եռալը անընդհատ խառնում ենք փայտե գդալով, որպեսզի մածունը չկտրվի: Երբ որ ձավարը պատրաստ է լինում ավելացնում ենք կտրատած սոխը (սոխը ավելացնում եմ հում, քանի որ սոխեռած չեմ սիրում), մի կտոր կարագ և կանաչի, և մոտ 2-3 րոպե եռալուց հետո (սոխը չպետք է շատ եփվի) ճաշը պատրաստ է: Հուսով եմ Ձեզ դուր կգա: Բարի ախորժակ: Թողել է Զառա-ը (11 Apr 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.24/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.2/5 (76 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Խարչո ոչխարի մսով ու բրնձով Հավով և լոլիկով ապուր ՊԵԼՄԵՆՆԵՐՈՎ ՀԱՄԵՂ ԱՊՈՒՐ Պանրով սուպ Ամերիկյան գարեջրով ապուր

- Այս ռեցեպտը նայել են - 022032

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!