Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ամանորյա Տորթ: Տեղադրող` Մարիամ | Ավելացման ամսաթիվ` 18 Aug 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

150 գր կարագ,
20 գր մեղր,
70 գր շաքարի փոշի,
դարչին,
1 փաթեթ վանիլ,
1/2 նարնջի կեղև (քերած),
6 ձու,
85 գր աղացած,
նուշ 85 գր,
աղ,
80 գր շաքարավազ,
բուսական յուղ:

Պատրաստման եղանակները

Կարագը հարել մեղրի, 50 գր շաքարի փոշու, մի պտղունց դարչինի, վանիլի և նարնջի կեղևի հետ: Աստիճանաբար ավելացնել ձվի դեղնուցները, ապա նուշն ու մակը:
Սպիտակուցների վրա մի պտղունց աղ լցնել, հարել, ապա ավելացնել շաքարավազն ու կրկին լավ հարել: Ստացված փրփուրն աստիճանաբար ավելացնել հիմնական զանգվածի մեջ` նախ 1/3 մասը, ապա` մնացածը:
Ձևաթավայի վրա բուսական յուղ քսել, ալյուր շաղ տալ, խմորը լցնել մեջը և թխել 175 աստիճան տաքացված ջեռոցում 35 րոպե:
Պատրաստի թխվածքը ջեռոցից հանել, թողնել ձևաթավայի մեջ այնքան, մինչև հովանա, ապա հանել, վրան դասավորել հաստ թղթից կտրված եղևնիներ, շաղ տալ մնացած շաքարի փոշին, ապա եղևնիները զգուշությամբ հանել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ամանորյա Տորթ
Այցելուների արձագանքները (1):

շատ լավնեն ձեր բաղադրատոմսերը ես կցանկանայի իմանալ լուլա քյաբաբի բաղադրատոմսը Թողել է Վահե -ը (31 Oct 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.79/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.8/5 (67 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տորթ Կապրիզ Կաթնաշոռով Պեչենի Զեբր տորթ Թխվածք Պրեստիժ Տորթ Միմոզա

- Այս ռեցեպտը նայել են - 012530

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!