Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ամանորյա Տորթ: Տեղադրող` Կարինե | Ավելացման ամսաթիվ` 17 Dec 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմոր`
6 ձու (սենյակային ջերմաստիճանի)
100 գր. շաքարավազ,
1/4 բաժակ տաք ջուր,
100 գր. ալյուր
400 գր. մանրացված ընկույզ:

Կրեմ`
200 գր. շաքարավազ,
300 գր. սերուցք,
100 գր. փափկեցված կարագ
250 գր. սև շոկոլադ:

Օշարակ`
100 գր. շաքարավազ,
100 գր. ջուր:

Պատրաստման եղանակները

Ձուն հարել շաքարավազի հետ, այնուհետև ավելացնել տաք ջուրը: Լավ հարելուց հետո ավելացնել ալյուրը և ընկույզը: Եփել ջեռոցում 180 ջերմաստիճանում:
Կրեմի համար շոկոլադը և կարագը մանրացնել, վրան լցնել տաք սերուցքը, լավ խառնել, այնուհետև ավելացնել շաքարավազը: Խառնելուց հետո, թողնել, որ սառչի:
Օշարակի համար ջրին ավելացնել շաքարավազը, դնել գազօջախին և թողնել, որ եռա: 1 րոպե եռալուց հետո վերցնել կրակից:
Երբ խմորը կսառչի, վրան օշարակը տարածել, կրեմ քսել, և փաթաթել` տալով ռուլետ տեսք: Այնուհետև դնել սառնարանում, որ սառչի: Սառչելուց հետո, վրան կրեմ քսել և զարդարել տոնական քաղցր պատկերներով (կարող եք ձեռք բերել սուպերմարկետներից):

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ամանորյա Տորթ Ամանորյա Տորթ
Այցելուների արձագանքները (3):

GOOd Թողել է Viktorya-ը (13 Dec 2014) օրը

լավնա տեսքը կպատրաստեմ երեվի Թողել է Անուլ-ը (22 Dec 2013) օրը

Անպայման կպատրաստեմ, տեսքը շատ հաճելի է Թողել է Նունե-ը (13 Jul 2013) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.74/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.7/5 (118 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Բիսկվիթ Փոքրիկ Կեքսեր Տորթ թագավորական Մրջնաբույն Կիվիյով Կեքս

- Այս ռեցեպտը նայել են - 016966

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!