Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ամառային տորթ: Տեղադրող` Անահիտ | Ավելացման ամսաթիվ` 20 Jul 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար`

2 ձու,
0.5 բաժակ շաքարավազ,
0.5 բաժակ ալյուր,
0.5 թգ. սոդա:

Կրեմի համար`

400 գր. թթվասեր,
1 բաժակ շաքարավազ,
ելակ,
կիվի,
3 ճգ. ժելատին:

Պատրաստման եղանակները

Խմորի համար ձուն հարել շաքարավազի հետ, այնուհետև ալյուրի մեջ լցնել սոդան լավ խառնելուց հետո ավելացնել ձվի վրա: Այս ամենը լավ խառնել, եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում այնքան, մինչև պատրաստ կլինի:
Կրեմի համար թթվասերը հարել շաքարավազի հետ, այնուհետև ժելատինը լցնել կես բաժակ սառը ջրի մեջ և թողնել 30 րոպե: Այնուհետև ժելատինը դնել մարմադ կրակի վրա և եփել մինչև եռալը: Սառչելուց հետո ավելացնել թթվասերի վրա և լավ խառնել, ավելացնել մանրացված կիվին և ելակը: Այս ամենը լցնել մեծ տարայի մեջ և դնել սառնարանում 2-3 ժամ: Սառչելուց հետո զգուշությամբ շուռ տալ մատուցվող ափսեի մեջ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ամառային տորթ Ամառային տորթ Ամառային տորթ Ամառային տորթ Ամառային տորթ Ամառային տորթ Ամառային տորթ
Այցելուների արձագանքները (17):

Lavn er shaaat ! Թողել է Mary-ը (2 Jun 2014) օրը

Ես պատրաստել եմ, շաաաատ համեղա ստացվում, մերսի։ Թողել է Կարինե-ը (19 Jul 2013) օրը

Ես անպայման կպատրաստեմ Թողել է Նունե-ը (13 Jul 2013) օրը

Ինձ թվում է` շատ համեղ կլինի... վաղը ևեթ պատրաստելու եմ: Մերսի բաղադրատոմսի համար: Թողել է Արևիկ-ը (28 Aug 2012) օրը

Ես փորձեցի շատ համեղ էր շնորհակալություն Թողել է Ստելլա-ը (27 Jul 2012) օրը

Հիանալի էէէէ Թողել է Անի-ը (26 Apr 2012) օրը

ես ճի՞շտ հասկացա, 3 ճ գդալ ժելատինը կես բաժակ ջրում, ստացվել է շատ խիտ զանգված, ինչպե՞ս պիտի դա եռացնել։ Թողել է Լիլիթ-ը (10 Apr 2012) օրը

Խմորի մեջ ջուր կամ մածուն չենք լցնում? Թողել է Լենա-ը (29 Feb 2012) օրը

չեմ կարծում որ համով կլինի երրորդ նկարը նայելուց հետո հիաստափվեցի Թողել է ANI Best-ը (19 Jun 2011) օրը

Ես ինքս այս թխվածքից պատրաստել եմ, շատ համեղ է, խորհուրդ եմ տալիս անպայման փորձել: Թողել է Քնարիկ-ը (15 Jun 2011) օրը

Տորթը գեղեցիկ տեսք ունի և համեղ է հավանաբար: Նկարներից հասկացա ինչ պետք է անել, բայց այնուամենայնիվ կխնդրեի բաղադրատոմսն ամբողջությամբ և ճիշտ հերթականությամբ տեղադրել կամ գոնե ինձ ուղարկել էլ.փոստով, եթե դժվար չի: Թողել է Զառա-ը (20 Dec 2010) օրը

Այո խմորը պետք է ավելացնել տարայի մեջ և դնել սառնարան: Կներեք, որ ամբողջությամբ ռեցեպտը չեմ գրել: Թողել է Անահիտ-ը (28 Jul 2010) օրը

Խմորը ավելացնում ենք տարային այնուհետև սառեցնում? Թողել է Անի-ը (28 Jul 2010) օրը

Շատ համեղ կլինի: Շատ հիանալի և ախորժելի տեսք ունի: Թողել է Նունե-ը (20 Jul 2010) օրը

Կներեք, ես մոռացել եմ գրել, որ խմորը եփելուց հետո քառակուսիների տեսքով կտրատել, այնուհետև ավելացնել թթվասերի խառնուրդի մեջ: Թողել է Անահիտ-ը (20 Jul 2010) օրը

Կիսատ մնաց? :((( Երևի սահմանափակում կա նիշերի վրա? Ադմիններ թույլ տվեք Անահիտին վերջացնել պատրաստման ձևը: Շատ համեղ բան է ստացվելու... Թողել է Լիլիթ-ը (20 Jul 2010) օրը

Եթե դժվար չի կարող եք ասել, թե ուր մնաց տորթը վերջում? Թողել է Լիլիթ Պողոսյան-ը (20 Jul 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.26/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.3/5 (165 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Մրջնաբուն Մրջնաբույն Խրճիթ Տորթ Մեղրով տորթ

- Այս ռեցեպտը նայել են - 021194

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!