Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ամերիկյան նախաճաշ (pancakes): Տեղադրող` Նուեվա | Ավելացման ամսաթիվ` 21 Sep 2011
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

200 գր ալյուր
3 ճաշի գդալ շաքարավազ ( քաղցրասերները կարող են կրկնակի լցնել)
4 ձու
250մլ. կաթ
30 գր փափկած կարագ
մի պտղունց աղ,
1 թ գդ սոդա:

Պատրաստման եղանակները

Շատ անգամ տեսած կլինեք, որ ամերիկյան կինոնկարներում նախաճաշին սրանցից են պատրաստում: Փորձեք պատրաստել և կտեսնեք, թե մանավանդ տան փոքրիկներին, ինչքան է դուր գալիս այս նախաճաշը: Այս բաղադրատոմսը փորձված է, միշտ հաջող է ստացվում:

Ձուն լավ տրորում ենք շաքարավազի հետ, ավելացնում կաթը, կարագը, աղը, ալյուրը, սոդան: Ստացվում է բլինչիկի խմորից մի քիչ թանձր խմոր:Փոքրիկ թավան լաւվ տաքացնում ենք, ձեթոտում, շերեփով լցնում ենք ու հերթով թխում, երկու կողմից կարմրացնելով (բլինչիկի շերտերի նման, բայց ավելի հաստ):
Մատուցում են տաք՝մեղրով, հալած շոկոլադով, մուրաբայով, մածունով...

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ամերիկյան նախաճաշ (pancakes) Ամերիկյան նախաճաշ (pancakes)
Այցելուների արձագանքները (2):

Շաատ համեղ է!!!!ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Թողել է Էլի-ը (1 Feb 2012) օրը

Շնորհակալություն բաղադրատոմսի համար: Անպայման կպատրաստեմ: Թողել է Լուիզա-ը (22 Sep 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.38/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.4/5 (56 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Շոկոլադե կեքս Ջեմով Ռուլետ Ելակով տորթ Տորթ Համովիկ Հատապտուղով թխվածք

- Այս ռեցեպտը նայել են - 004246

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!