Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Այլզէսյան տորթ: Տեղադրող` Տիքրան | Ավելացման ամսաթիվ` 23 Dec 2012
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

ԽՄՈՐ՝

ալյուր-250գր
կարագ-125գր
շաքարավազ-50գր
աղ-1 պտղունց
ջուր-50մլ
1 հատ ձվի դեղնուց:

ՄԻՋՈՒԿ

3 հատ խնձոր

ԿՐԵՄ

125մլ-կաթ
125մլ-թթվասեր
1հատ ձվի դեղնուց
2 հատ անբողջական ձու
50գր-շաքարավազ
1տուփ վանիլ:

Պատրաստման եղանակները

Խմոր: Խմորը պատրաստելու համար վերցնել ալյուր, շաքարավազ, աղ և խառնել, ապա ավելացնել մանրացված կարագը և խառնել այնքան, որ ստացվի փշուրային զանգված: Այնուհետև մեջտեղում փոս բացել մատերի օգնությամբ, որտեղ լցնել ջուրը և ձվի դեղնուցը, ապա լավ խառնել և ստանալ խմոր:

Միջուկ: Խնձորները կեղևահան անել և կտրատել:

Կրեմ: Կրեմ պատրաստելու համար վերցնել կաթը, թթվասերը, վանիլը, շաքարավազը և ձեթը: Այս բոլոր բաղադրիչները միասին խառնել և դնել սառնարանում 15 րոպե, հետո մանր անցքերով քամիչով քամել:
Հետո վերցնել տապակը, վրան կարագ քսել, տապակի վրա դնել օղակ: Խմորը բացել, դնել օղակի վևա, ավելորդ մասերը հեռացնել: Պատառաքաղի օգնությամբ ծակեր անել, շարել խնձորը և լցնել կրեմը: Ապա թխել ջեռոցում: Խմորը ջեռոցից հանելուց հետո վրան շաքարի փոշի անել, կտրել և մատուցել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Այլզէսյան տորթ Այլզէսյան տորթ Այլզէսյան տորթ
Այցելուների արձագանքները (5):

Ժողովուրդ ջան ահավորա, խորհուրդ չեմ տա փորձեք։ Թողել է Աննա-ը (14 Jul 2014) օրը

Իրոք համեղ է, փորձեմ Թողել է ...-ը (14 Jul 2014) օրը

Շատ համով ա ապրես ընգեր ջան Թողել է Էդգար-ը (25 Dec 2012) օրը

Շատ համեղ է ապրես Թողել է Նառա-ը (25 Dec 2012) օրը

Շահ համեղ էր, ապրես!!!! Թողել է Լուսինե-ը (24 Dec 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.66/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.7/5 (44 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տորթ Բարբի տիկնիկ (Barbie, Барби торт) Դեղձով Բլիթ Շոկոլադով կեքս Խրճիթ Շոռակարկանդակներ

- Այս ռեցեպտը նայել են - 010557

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!