Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներշերտավոր սառեցրած խմորի մեկ շերտ (250 գ / 0.5 փաթեթ), շ
րջանաձև կտրատված անանասների 1 տուփ (9 օղակ),
կեռաս (9 հատ),
1 ձու,
1 ճաշի գդալ ջուր,
խոշոր կտորներով շաքար:
Տաքացնել ջեռոցը մինչև 200 աստիճան: Տապակը ծածկել խոհարարական թղթով: Այն բանից հետո, երբ խմորի շերտը կտաքանա, բաժանել այն 18 ժապավենաձև շերտերի` 1 սմ լայնությամբ (խմորը կտրտել ծալված մասերի երկայնքով 3 մասի և յուրաքանչյուր մասը բաժանել 6 շերտի): Անանասի օղակները փաթաթել 2 շերտերով, ծայրերն ամրացնել մեջտեղում` ամուր սեղմելով մատով: Թխվածքաբլիթները դնել տապակի վրա, ձու քսել և շաքար լցնել: Մեջտեղում շարել կեռասները: Թողնել ջեռոցի մեջտեղի բաժնում 25 րոպե կամ մինչև վարդագույն դառնալը: Դրանից հետո սառեցնել թխվածքաբիթները (անմիջապես ջեռոցից դուրս բերելուց հետո թխվածքաբլիթները փափուկ են լինում, իսկ սառելուց հետո պնդանում են): Այս թխվածքաբլիթները շատ հարմար է մատուցել հալված պաղպաղակի հետ:
Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ինձ թվում է պետք է անունը փոխել` անանասով կամ արքայախնձորով թխվածքաբլիթներ, ոչ թե անանուխով: Անանուխը դա mint-ն է` նանան: Թողել է ArmOff-ը (24 Oct 2010) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Ֆրանսիական Տորթ Շոկոլադով Եվ Կոկոսի Փաթիլներով Թխվածքաբլիթներ Մանկական Տորթ Փոքրիկ Կեքսեր ելակով փրփրուն տորթ






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!